Рубрика: Без рубрики, Մայրենի

Ագլայա Դատաշիձե

Ագլայա Դատեշիձե «Ես նախընտրում եմ զգալը»

43375206_2118771321487106_8425701184404193280_n.jpg

Ավելին, քան լուսանկար. խենթանալիք….

Ես նախընտրում եմ զգալը

Եթե ես կենդանի եմ և ապրում եմ, ուրեմն շատ բան դեռ չեմ արել: Օրվա մեջ երկու-երեք ժամ կարող եմ աշխատել, հետո հոգնում եմ, դադարում եմ զգալ: Օրվա ընթացքում մի քանի հանդիպումներ կարողանում եմ անցկացնել: Եթե հանդիպումը բավականաչափ լարում է պահանջում` մեկն էլ բավական է: Այնուհետև գալիս է մարսելու, գրելու, յուրացնելու փուլը: Այս ամենն ինձ բավական է:

Ես չեմ կարող շատ իրեր ունենալ: Դրանք ուղղակի չեն տեղավորվում իմ գիտակցության մեջ` մոռացվում եմ, կորչում կամ էլ մեռած բեռի պես պառկում են գլխիս մեջ: Ես միանգամից շատ գործ չեմ կարողանում անել: Բայց, եթե  կենտրոնանում կամ թափանցում եմ գործի բովանդակության մեջ, ապա կարողանում եմ:

Հենց ես սկսում եմ զգալ, ապա չեմ կարողանում ուտել, խմել, հոտոտել ինչ պատահի: Չեմ կարողանում կարդալ, նայել կամ լսել ինչ պատահի: Եթե ես զգում եմ, ապա ընտրում եմ: Ընդ որում, որքան շատ են զգացողություններս սրվում, այնքան ավելի  ուշադիր եմ դառնում:

Չեմ կարողանում շատ մարդկանց հետ հարաբերվել: Եթե այդ հարաբերությունները քիչ են և խորքային, այո՛, կարողանում եմ, իսկ, ա՜յ, շատի և մակերեսայինի դեպքում` չեմ կարող: Ես դրանից կոտրվում եմ: Իմ ներսում մի ինչ-որ նուրբ բան մաշվում է` վերածվելով կոշտուկի:

Չեմ կարողանում անծանոթի հետ խորքային հարաբերությունների մեջ մտնել: Ինչքա՜ն ճանապարհ պիտի անցնել միասին` իրար հասկանալու և վստահելու համար: Որտեղ են նրանց հոգու փոսերը, խոռոչները կամ գաղտնի հետնախորշերը, իսկ որտեղ` իմը:

Եթե իմ ներսում միացրել եմ հեգնանքը, ցինիզմը, անտարբերությունը, համբերությունը և երկրորդ տիեզերական արագությունը, ապա ես հեշտությամբ կարող եմ մարդկանց հետ հարաբերվել` հաղթական երթով անցնելով բազմության, կիլոմետրերի, փաթեթների և նույնիսկ երկրների միջով: Գլխավորը` հանկարծ նորից չսկսես զգալ:

Եթե ես պրոֆեսիոնալ եմ, դեր եմ տանում, աշխատում եմ ըստ ընտրված սխեմայի, ներսս չեմ անջատել, ապա կարող եմ այդպես ապրել: Կարենալը` կարող եմ, բայց չեմ ուզում: Ես այն աստիճան չեմ ուզում, որ թվում է այդպես անել չեմ կարող:

Բաց և փոխվելու ընդունակ սիրտը խոցելի է: Նման դեպքում ես բնական սահմանափակումներ եմ նկատում: Եթե ես ինձ թույլ եմ տալիս ապրել կենդանի կյանքով` լինել մեղմ, ջերմ, զգայուն, ապա ունենում եմ կապվածության զգացողություն:

Կապվածությունը հավերժական չէ, անխոցելի լինելը` նույնպես: Զգայուն լինելը հավերժական չէ, անտարբերությունը` նույնպես: Եվ, եթե արդյունքում նույն բանն է, ապա ես այս բոլորի միջից նախընտրում եմ զգալը: Հակառակ դեպքում` ի՞նչ իմաստ ունի մնացածը:

 

Գիտեք ամեն  մի մարդու քայլ, որը նա անում է մտածված կամ ուղակի, չի հասկանում որ այդպիսի բան է անում, այդ ամենը նա անում է զգացմունքների վրա հիմնվեծ։ Մարդ կարող է շատ քայլերի դիմել, եբ սիրահարված է, հիասթափված, կոտրված, ուրախ տխուր և այլն․ Աշխարհի վրա չկա այնպիսի մարդ, ով ոչինչ չի զգում, եթե այդպիսի բան լիներ, այդ մարդը ուղակի մարդ կոչվելու իրավւնք չեր ունենա։ Մարդ առանձ զգացմունքի, մարդ չի։ Մենք եթե ոչինչ չզգանք, ապա ինչով մենք կտարբերվենք անշունչ առարկաներից, կամ ռոբոտներից՝ ոչնչով։ Մենք անշունչ առարկաներից տարբերվում ենք նրանով, որ զգում ենք, խոսում ենք և շնչում, կենդանիները մեզանից տարբերվում են նրանով, որ նրանք զգում են, շնչում են, բայց չեն կարողանում խոսել։ Եթե աշխարհը սկսի չզգալ, մենք կնմանբվենք կենդանիներին, իսկ հետո արդեն, կդառնանք անշունչ առարկա։

Оставьте комментарий