Рубрика: Без рубрики, Մայրենի

Թարգմանությւն

Сила веры

Հավատի ուժը

Однажды луч сказал солнцу:

Մի օր շաղը ասաց արևին․

 

— Каждый день я летаю на Землю и согреваю всё живое, но я хотел бы согреть сердце человека.

 

Ամենօր ես գնում եմ մոլորակ և տաքացնում եմ այն ամենը ինչ կենդանի է, բայց ես կուզենայ տաքացնել մարդու սիրտը։

— Хорошо, ты можешь отдать каплю солнечного огня сердцу человека, — разрешило солнце. — Этот огонь поможет человеку стать великим творцом. Только выбери лучшего из людей.

 

Լավ դու կարող ես տալ քո շողի մի մաս մարդկանց,- թողեց արևը,- Այդ կրակը կօգնի մարդուն դարնալ մեծ արարիչ, միայն կնտրես մարդկանցից ամենալավին։

Луч прилетел на Землю и подумал: «Как же узнать, кто из людей лучше всех?»

 

Շողը հասնում է մոլորակ և մտածում, « Եվ ոն՞ց իմանամ, ով է մարդկանցից ամենալավը»

Тут он услышал грустные мысли парня: “Ничего у меня не получается. Мечтал стать художником, а стал маляром. Полюбил девушку, а она на меня не смотрит”.

 

Եվ այդ պահին նա լյում է տղայի տխուր մտքերը․ » Ոչինչ ինձ մետ չիստացվի։ Երազում եի դառնալ Նկարիչ, իսկ հիմա դարցել եմ

— У тебя же есть талант, молодость и умелые руки! — воскликнул луч и подарил человеку свой огонь.

 

Դու ունես տաղանդ, ջահելություն ,- գոռաց շաղը և տղայինն տվեց իրա կրակը։

Вспыхнул солнечный огонь в сердце человека и заставил его поднять глаза и расправить плечи. Он взял краски и нарисовал для любимой прекрасный букет.

Բոցավառվեց մարդու սրտում շողի կրակը և ստիպեց նրան բարձրացնել աչքերը և ուղել ուսերը։ Նա վերձրեց ներկերը և սիրելիի համար նկարեց մի ծաղկեփունջ։

«Это чудо!» — обрадовалась девушка и поцеловала его.

Սա հրաշք է,- ուրախացավ աղջիկը և համբյուրեց նրան։

Парень покрасил дом, и заказчик пришел в восхищение: «Я думал, вы маляр, а вы – настоящий художник. Мой дом превратился в произведение искусства»! И парень стал известным художником.

Տղան ներկեց ամբողջ տունը, և պատվիրատուն երբ տեսավ զարմացավբ,- ես մտածում եի դու միայն պատերը ներկում ես, իսկ դու պարզվեց իսկական նկարիչ ես։ Իմ տունը դարձել է արվեստ և տղան դարձավ հայտնի նկարիչ։

Луч вернулся к солнцу и виновато сказал:

Շողը ետ եկավ արևի մոտ և մեղավոր ասաց․

 

— Я забыл, что надо было найти лучшего из людей. Я подарил огонь первому встречному человеку…

 

  • Ես մոռացել եի, որ պետք է գտնեմ ամենալավ մարդուն։  Ես կրակը տվել եմ ՛ամենաառաջին մարդուն ում տեսել եմ։

— Ты поверил в человека, — радостно ответило солнце. – А вера и поддержка превратят любого человека в творца и помогут преодолеть любые преграды.

Դու հավատացիր այդ մարդու ուժերին,- ուրախ պատասխանեց արևը,- իսկ հավատը և աջակցությունը կսաքի ամեն մարդու ամենալավը և կօգնի որպեսզի նրանք անցնեն ամեն դժվարությունների մեջով հետև հանգիստ։

Рубрика: Без рубрики, Մայրենի

Հաշվետվություն

Ինչպես հայտնի է մեր դպրոցում կան շատ տարբերություններ, մենք նման չենք ուրիշ դպրոցներին, և հենց դրա համր էլ իմ դուրը գալիս է սովորել այս դպրոցում։ Այս դպրոցում բացի կրդական համակարգի նյութերից մենք նաև կարողանում են կյանքում պետք եկացող բաների մասին, ուսումնասիրել սովորել, կարողանում ենք ուսումնասիրել այն նյութերը որոնք մեզ դուր են գալիս, անում ենք շատ նախագծեր և գնում ենք ուսումնական ճամփորդությունների։ Անկեղծ այս տարին իմ համար ամենալավն էր միջին դպրոցում, որովհետև ես մնացած տարիներին խնդիրներ եմ ունեցել իմ ուսուցիչների հետ, բայց ես կարողացա այս տարի նրանց  սիրել և համակեպվել, իսկ հիմա արդեն չեմ ուզում բաժանվել նրանցից։ Կան առարկեներ, որ շատ եմ սիրում, բայց նաև կան այնպիսի առարկաներ, որ չեմ սիրում, կամ չե կարողանում սովորել։ Արել եմ շատ նախագծեր, և ընտանեկան և ընկերների շրջապատում, ձայնագրություններ, տեսագրություններ, կարճամետրաժ ֆիլմեր, թարգմանություններ։ Ինձ շատ դուր է եկել մեր նախագծերից, կաճամետրաժ վիլմի նկարահանումնեի ընթացքը և արդյունքը։

https://tatevaleksanyan.wordpress.com/2019/04/08/project-sketches-9/

Image result for ուսումնական ճամփորդություններ

 

 

 

Рубрика: Без рубрики, Մայրենի

Ֆազիլ Իսկանդեր. «Լուսաֆոր»

Կիրակնօրյա ընթերցումներ.

Փոքր, խաղալիքի պես հմայիչ հնագույն գերմանական քաղաք։ Մենք՝ ռուսական պատվիրակության մի քանի անդամներս, ուշ գիշերով վերադառնում ենք հյուրանոց։ Չնայած լուսաֆորը ցույց է տալիս, որ չի կարելի անցնել փողոցը, մենք այն անցնում ենք։ Անցնում ենք, քանի որ ոչ մի շարժվող մեքենա չի երեւում։

Երբ մենք այն անցնում էինք, ես լսեցի մի քանի գերմանացիների դժգոհ քրթմնջոց, ովքեր մայթին կանգնած, ի տարբերություն մեզ, սպասում էին կանաչ լույսին։ Եւ չնայած ոչ մի մեքենա չկար, բայց նրանք միեւնույնն է կանգնած սպասում էին։

Ես մտածեցի, որ սա է հենց դեմոկրատիան՝ ամենացածր եւ հավանաբար ամենակարեւոր մակարդակում։ Սա նման է պետության եւ քաղաքացու միջեւ կնքված անխոս պայմանագրի։ Կան բաներ, որոնք քաղաքացին ունակ չէ հսկել, սակայն պետությունը պարտավոր է կատարել դա, եւ կան բաներ, որոնք պետությունը չի կարող հսկել, սակայն քաղաքացին է պարտավոր կատարել։

Քաղաքացիությունը ծխախոտի կոթուկը մինչեւ աղբաման հասցնելն է։ Իսկ պետականությունը այնպես անելն է, որ մինչ հաջորդ աղբաման ընկած ճանապարհը շատ հոգնեցուցիչ չլինի։

Դեմոկրատական պետության քաղաքացին հասկանում է, որ իր իսկ անձնական արժանապատվության համար շահավետ է չսպասել ոստիկանությանը եւ կոթուկը սեփական կամքով աղբաման հասցնել, իսկ դեմոկրատական պետությունը հասկանում է, որ ավելի շահավետ է մի քանի ավել աղբաման տեղադրել, քան շատ ոստիկան։ Դա էլ հենց ժողովրդավարության փոխշահավետ գործելակերպն է։

Բայց ինչպես է այն սկսվու՞մ։ Կարելի է մտածել, որ սա միաժամանակ իրականացվող պրոցես է՝ վերից վար եւ վարից վեր։ Բայց այդպես չէ։ Ամեն ինչ սկսվում է վառ օրինակից։ Պետության մեջ ամենալավ երեւացող կետը, որին բոլորն ուշադիր ետեւում են, դա պետության իշխանությունն է։

Եւ երբ քաղաքացին, նայելով իշխանությանը, ինքն իրեն ասում է․ «Տես է, չեն գողանում։ Տես է, չեն ստում։ Տես է, երեկ սխալվել է, այսօր, այլ ոչ թե տարիներ անց, ընդունում է, որ սխալ է թույլ տվել» հանգում է նաեւ այս եզրակացությանը՝ «Չէ, երեւում է ստիպված եմ կոթուկս աղբաման հասցնել»։

 

Վերլուծություն

Ես մտածում եմ այս պատմության միջոցով հեղինակը ուզում է հասկացբել մարդկանց, որ պետք չե մեղադրել միայն կառավարությանը երկի իրավիճակի հմար։ Նա այդ ամենը ուզում է հասկացնել, օրինկաների վրա։ Առաջին օրինակը այն էր, որ մարդ եթե աղպը չթապի հատակին, այլ գցի աղբամանի մեջ, ավելի լավ կլիի, իսկ կառավարությանը մեղադրում է նրանում, որ նրա տեղը, որ ոստիկաններ կանգնեցնեն փողոցներին, պետք է աղբամանները շատացնել։ Երկրի իրավվիճակի համար պատասխան են տալիս երկու կողմն էլ՝ համ կառավարությունը համ ժողովուրդը։

 

Рубрика: Без рубрики, Մայրենի

Ռաֆայել Նահապետյան. «Փախուստ»

Կիրակնօրյա ընթերցումներ.

Պատկերասրահում մի բան էր կատարվում, ինչ-որ բան էր նախապատրաստվում, ու բոլորն այդ զգում էին: Լարվածությունը գնալով աճում էր, աճում, մթնոլորտը շիկացել էր, շշուկները, մի տեսակ, ֆշշացող սրություն էին ձեռք բերել, ու սուր դիմագծերով, ջղային մի կոմսուհի, երբ արդեն պատկերասրահը փակել էին, ճչաց.
— Դե վերջ տվեք փսփսալուն, ասացեք հասկանանք, ի՞նչ է պատահել, հիմա ի՞նչ եք ուզում:
— Նրան լավ չեն դաստիարակել,— փսփսացին պալատական կանայք,— հասարակության մեջ իրեն պահել չգիտե:
— Մեծամեծներն էլի իրար խառնվեցին,— ծիծաղեց ծեր մի հովիվ ու թոռանն աչքով արեց,— այ կտեսնես, սրանք էլի մի բան անելու են, սրանք հանգիստ նստողներից չեն:
Թոռը չպատասխանեց: Նրա բերանում սրինգ կար (այդպես էին նկարել) ու նա նկարելու օրից չէր խոսել` սրինգ էր փչել (նա շատ էր հարգում նկարիչներին ու մտածում էր` եթե ինձ ստեղծողը որոշել է, որ ես պետք է սրինգ նվազեմ` ուրեմն վերջ):
— Ժողովուրդը հուզվում է, արքա,— ասաց պալատականներից մեկը,— ժողովուրդը անորոշության մեջ է:
— Վաղը մեր սրահի բոլոր շրջանակներին հայտարարեք,— ասաց արքան,— որ երրորդ սրահը` մերը, պատերազմ է հայտարարում չորրորդին:
— Լսում եմ, արքա,— ասաց պալատականը,— իսկ պատճա՞ռը: Ինչպե՞ս բացատրել սրահին այդքան կարևոր քայլը:
Արքան մտմտաց: Իրական պատճառն այն էր, որ արքայի ձեռքերը քոր էին գալիս, ու նա ամեն ինչ իրար խառնել էր ուզում: Բայց ժողովրդին այդպես չէր կարելի ասել:
— Ասացեք,— ծոր տվեց արքան,— որ չորրորդ սրահը ինչ-ինչ դավաճանական միջոցներով հասել է այն բանին,— այստեղ արքան նորից մտմտաց ու գյուտ արեց,— որ այցելուների մեծ մասը այնտեղ է գնում, մինչդեռ մեր սրահը հաճախողների թիվը օր-օրի նվազում է: Դա խայտառակություն է, դա դավաճանություն է Մեծ Արվեստի նկատմամբ, որին մենք ծառայում ենք, դա հայհոյանք է մեզ ստեղծող մեծագույն նկարիչների հասցեին:
— Որ ասում էի,— ծիծաղելով ձեռքերն իրար քսեց ծեր հովիվն ու նորից թոռանը աչքով արեց,— որ ասում էի սրանք հանգիստ նստողներից չեն: Տեսա՞ր: Դե հիմա գնա: Մեկ էլ չասես, թե սուտասան եմ` դե կեր:
Թոռը չէր ասել, թե պապը ստախոս է (նա երբեք չէր խոսել) դա պապն էր հնարել` խաբելու համար իրեն, իբր իր հետ էլ զրուցող, իրեն էլ հաշվի առնող կա:
— Օ՜հ, այս տղամարդիկ,— հառաչեց գեղեցիկ աչքերով մի կին,— օ՜հ, այս տղամարդիկ, որոնց համար մեր սրտերը նվաճելը քիչ է՝ այժմ էլ սրահներ են ուզում նվաճել:
— Տիրուհիս,— ասաց բարակ, երկար բեղերով, սուր, եռանկյունի մորուքով մի տղամարդ,— ձեր սիրտը նվաճելու համար ես պատրաստ եմ նախ ողջ աշխարհը նվաճել:
— Օ՜հ, այս տղամարդիկ,— հառաչեց գեղեցիկ աչքերով կինը, բայց այդ տղամարդուն չնայեց, այլ մյուսին, որ մի խմբի կենտրոնում լուրջ-լուրջ բաներ էր ասում,— Օ՜հ, այս տղամարդիկ, որ նվաճում են մեր սրտերն ու այսքան դաժան են:
— Տիրուհիս,— նորից սկսեց թեթևսոլիկը, բայց կինը հեռացավ:
Հարևան, չորրորդ սրահում նույնպես իրար էին անցել:
— Ինչպե՞ս,— բացականչեց պատկերասրահի ամենաարժեքավոր կտավի գլխավոր դետալը,— ինձ պատերազմ հայտարարե՞լ,— նա ստիպում էր, որ բոլորն իրեն կայսր կոչեն,— դրանք խելագարվե՞լ են, ինչ է:
— Իմ կայսր,— բղավեց հարևան կտավից հոյատես մի սպա,— առաջնորդիդ մեզ:
— Մեր որսը սրանք հարամ արին,— փսփսացին հարևան շրջանակից, այնտեղ երկու հոգի լուսնյակ գիշերով պատրաստվում էին նավակը ծովը հրել,— հիմա ի՞նչ անենք:
Իսկ կողքի կտավում գիշերային սրճարանի տերը շփոթված կանգնել էր աղոտ լուսավորված բիլիարդի առաջ ու մտածում. «Առանց այդ էլ հաճախորդներ չունեի, հիմա բոլորովին չեմ ունենա»: Ու նա շփոթված նայեց կողքի սեղանին կիսաքնած երկուսին:
— Հենց այսօր զորահավաք կազմակերպել,— որոտաց կայսրը,— վաղը պատկերասրահը փակվելուց հետո` ռազմի դաշտ:
— Տեր,— ասաց հավաքված սպաներից մեկը,— ավելի հարմար է ժամը 22-ից հետո, մինչև 22-ը պահակը շրջում է սրահներում:
— Լավ,— որոտաց կայսրը,— ուղիղ ժամը քսաներեքն անց երեսուն րոպեին ես կսկսեմ կռիվը և մեզ ստեղծող Մեծ Վարպետների օրհնությամբ մեկ ժամվա մեջ կջարդեմ նրանց:
Եվ որովհետև ամենքն իրար էին խառնվել, ոչ ոք չնկատեց, թե ինչպես պատկերասրահի ամենաարժեքավոր կտավի շրջանակի արանքից դուրս սողաց Հիասքանչ Օրիորդը ու մտավ կողքի կտավը,— այնտեղ Սիրահարված Պատանին գիրք էր կարդում:
— Ես այդպես էլ գիտեի,— մրմնջաց աղջիկը:
Հետո Սիրահարված Պատանին գրքից կտրեց աչքերն ու տեսավ Հիասքանչ Օրիորդին: Նրանք երկուսով անթարթ իրար էին նայում, ու այնքան գեղեցիկ էր Պահը, որ այն ապրելու համար արժեր նկարված պատկեր լինել:
— Սիրելիս,— մրմնջաց Հիասքանչ Օրիորդը,— ես այդպես էլ գիտեի:— Սիրահարված Պատանին ժպտաց, զգույշ համբուրեց աղջկա ձեռքերը, հետո աչքերը, հետո շուրթերը ու ասաց.
— Ի՞նչ է պատահել, դու ասացիր, որ այսօր չես կարող գալ:
— Պատերազմ է հայտարարվել,— ասաց Հիասքանչ Օրիորդը,— վաղը մեծ կռիվ է լինելու:
— Ո՞ւմ հետ, ինչո՞ւ,— զարմացավ Սիրահարված Պատանին:
— Երրորդ սրահի: Այցելուների հետ կապված ինչ-որ պատմության պատճառով:
— Գրողը տանի,— զայրացավ Սիրահարվածը,— ինչո՞ւ են հիմարություններ անում, ինչո՞ւ չեն թողնում ապրենք, ինչո՞ւ են ամեն տեղ քթները խոթում, գրողը տանի, այս ի՞նչ է կատարվում:
— Մի հայհոյիր,— կարմրեց Հիասքանչը,— ավելի լավ է եկ փախչենք:
— Բայց ո՞ւր,— հարցերը Սիրահարվածը:— Ախար ո՞ւր փախչենք:
— Մի որևէ սրահ,— ասաց Հիասքանչ Օրիորդը:
— Ի՞նչ տարբերություն,— դառը քմծիծաղեց Սիրահարվածը,— այնտեղ էլ նույն բանը կպատահի:
— Դե ոչ,— ծիծաղեց Հիասքանչը,— ես լսել եմ, որ այստեղ սրահներ կան, ուր միայն բնանկարներ են, գնանք այնտեղ, կխցկվենք որևէ բնանկարի շրջանակից ներս ու մեզ համար կապրենք:
— Հիանալի է,— ապշեց Սիրահարված Պատանին,— և ինչպես մտքովս չէր անցել,— ու նա արագ վերցրեց իր գիրքը, փետրազարդ գլխարկը:
— Ոչ,— ասաց Հիասքանչ Օրիորդը,— այստեղից ոչինչ մի վերցրու, հարկավոր չէ:
— Հիասքանչ Օրիորդ,— ծոր տվեց Սիրահարված Պատանին,— օրհնվեն այն մատները, որ քեզ ստեղծել են:
Ու նրանք արագ հեռացան այդ սրահից: Նրանց փախուստը ոչ ոք չնկատեց, որովհետև բոլորն էլ զբաղված էին շատ ավելի կարևոր մի գործով:
Իսկ մյուս օրը պատկերասրահի այցելուները շշմել մնացել էին,— կատարվել էր աննախադեպ մի բան:
Ամենարժեքավոր կտավի վրայից անհետացել էր գեղեցիկ աղջկա մի ֆիգուր, իսկ հարևան կտավներից մեկի վրայից չքացել էր գիրք կարդացող պատանին: Եվ, որ ամենազարմանալին էր` տեղում էին մնացել և՛ գիրքը, և՛ փետրազարդ գլխարկը: Իսկ պատանին չկար:
Պատկերասրահն արագ փակեցին և ամենաարժեքավոր կտավն ու պատանու շրջանակը տարան արհեստանոց: Հասկանալի է, որ գիշերը ոչ մի պատերազմ էլ չեղավ` կայսրին տարել էին և հետո երկու սրահներում էլ պատկերների տրամադրությունը շատ վատ էր:
Միայն երրորդ սրահի արքայի ձեռքերն էին քոր գալիս, ու նա մտածում էր, որ իրենից փայլուն մի հաղթանակ գողացան, բայց վախենում էր ձայն հանել, հասկանալով, որ վերջնականապես կզրկվի հեղինակությունից: Առանց այդ էլ նրան արդեն խեթ-խեթ էին նայում:
Բայց մի բան, որ ոչ ոք չնկատեց, բացի գիշերային պահակից, դա հեռավոր սրահներից մեկում անհայտ մի հեղինակի բնանկարի մեջ հայտնված երկու փոքրիկ ֆիգուրներն էին: Եվ հիմա, գիշերները, շրջելով սրահներում, գիշերային պահակը ամենավերջում մտնում էր այդ հեռավոր սենյակը ու երկար-երկար նայում անհայտ հեղինակի բնանկարին:

 

Վերլուծություն

 

Ես մտածում եմ, որ այս պատմվածքը անիմաստ պատերազմերի մասին է։ Երբ ղեկավարները ագահի նման ուզում են իրենցով անել ուրիշի տարածքները, բնությունը։

Իհարկե մեծ պետությունները հիմնականում, երբ պատերազմ են հայտարարում, ոչ  զարգացած փոքր երկրների դեմ, տարացքը մեծացնելու համար, հարձակվող երկրի հմար դա անիմաստ պատճառ է, իսկ պաշտպանվողի համար դա շատ կարևոր է։ Եվ պատմվածիք մեջ խոսք է գնում բնության մասին, և ես մտածում եմ, որ դրանով նա ուզում է ասել, ով խոտերը, ծառերը և մարդիկ հավասար են, ու եթե ծառը մեզ թթվածին է տալի, ինչու մանք չենք խնամում նրանց։

 

 

 

 

Рубрика: Без рубрики, Մայրենի

Ագլայա Դատաշիձե

Ագլայա Դատեշիձե «Ես նախընտրում եմ զգալը»

43375206_2118771321487106_8425701184404193280_n.jpg

Ավելին, քան լուսանկար. խենթանալիք….

Ես նախընտրում եմ զգալը

Եթե ես կենդանի եմ և ապրում եմ, ուրեմն շատ բան դեռ չեմ արել: Օրվա մեջ երկու-երեք ժամ կարող եմ աշխատել, հետո հոգնում եմ, դադարում եմ զգալ: Օրվա ընթացքում մի քանի հանդիպումներ կարողանում եմ անցկացնել: Եթե հանդիպումը բավականաչափ լարում է պահանջում` մեկն էլ բավական է: Այնուհետև գալիս է մարսելու, գրելու, յուրացնելու փուլը: Այս ամենն ինձ բավական է:

Ես չեմ կարող շատ իրեր ունենալ: Դրանք ուղղակի չեն տեղավորվում իմ գիտակցության մեջ` մոռացվում եմ, կորչում կամ էլ մեռած բեռի պես պառկում են գլխիս մեջ: Ես միանգամից շատ գործ չեմ կարողանում անել: Բայց, եթե  կենտրոնանում կամ թափանցում եմ գործի բովանդակության մեջ, ապա կարողանում եմ:

Հենց ես սկսում եմ զգալ, ապա չեմ կարողանում ուտել, խմել, հոտոտել ինչ պատահի: Չեմ կարողանում կարդալ, նայել կամ լսել ինչ պատահի: Եթե ես զգում եմ, ապա ընտրում եմ: Ընդ որում, որքան շատ են զգացողություններս սրվում, այնքան ավելի  ուշադիր եմ դառնում:

Չեմ կարողանում շատ մարդկանց հետ հարաբերվել: Եթե այդ հարաբերությունները քիչ են և խորքային, այո՛, կարողանում եմ, իսկ, ա՜յ, շատի և մակերեսայինի դեպքում` չեմ կարող: Ես դրանից կոտրվում եմ: Իմ ներսում մի ինչ-որ նուրբ բան մաշվում է` վերածվելով կոշտուկի:

Չեմ կարողանում անծանոթի հետ խորքային հարաբերությունների մեջ մտնել: Ինչքա՜ն ճանապարհ պիտի անցնել միասին` իրար հասկանալու և վստահելու համար: Որտեղ են նրանց հոգու փոսերը, խոռոչները կամ գաղտնի հետնախորշերը, իսկ որտեղ` իմը:

Եթե իմ ներսում միացրել եմ հեգնանքը, ցինիզմը, անտարբերությունը, համբերությունը և երկրորդ տիեզերական արագությունը, ապա ես հեշտությամբ կարող եմ մարդկանց հետ հարաբերվել` հաղթական երթով անցնելով բազմության, կիլոմետրերի, փաթեթների և նույնիսկ երկրների միջով: Գլխավորը` հանկարծ նորից չսկսես զգալ:

Եթե ես պրոֆեսիոնալ եմ, դեր եմ տանում, աշխատում եմ ըստ ընտրված սխեմայի, ներսս չեմ անջատել, ապա կարող եմ այդպես ապրել: Կարենալը` կարող եմ, բայց չեմ ուզում: Ես այն աստիճան չեմ ուզում, որ թվում է այդպես անել չեմ կարող:

Բաց և փոխվելու ընդունակ սիրտը խոցելի է: Նման դեպքում ես բնական սահմանափակումներ եմ նկատում: Եթե ես ինձ թույլ եմ տալիս ապրել կենդանի կյանքով` լինել մեղմ, ջերմ, զգայուն, ապա ունենում եմ կապվածության զգացողություն:

Կապվածությունը հավերժական չէ, անխոցելի լինելը` նույնպես: Զգայուն լինելը հավերժական չէ, անտարբերությունը` նույնպես: Եվ, եթե արդյունքում նույն բանն է, ապա ես այս բոլորի միջից նախընտրում եմ զգալը: Հակառակ դեպքում` ի՞նչ իմաստ ունի մնացածը:

 

Գիտեք ամեն  մի մարդու քայլ, որը նա անում է մտածված կամ ուղակի, չի հասկանում որ այդպիսի բան է անում, այդ ամենը նա անում է զգացմունքների վրա հիմնվեծ։ Մարդ կարող է շատ քայլերի դիմել, եբ սիրահարված է, հիասթափված, կոտրված, ուրախ տխուր և այլն․ Աշխարհի վրա չկա այնպիսի մարդ, ով ոչինչ չի զգում, եթե այդպիսի բան լիներ, այդ մարդը ուղակի մարդ կոչվելու իրավւնք չեր ունենա։ Մարդ առանձ զգացմունքի, մարդ չի։ Մենք եթե ոչինչ չզգանք, ապա ինչով մենք կտարբերվենք անշունչ առարկաներից, կամ ռոբոտներից՝ ոչնչով։ Մենք անշունչ առարկաներից տարբերվում ենք նրանով, որ զգում ենք, խոսում ենք և շնչում, կենդանիները մեզանից տարբերվում են նրանով, որ նրանք զգում են, շնչում են, բայց չեն կարողանում խոսել։ Եթե աշխարհը սկսի չզգալ, մենք կնմանբվենք կենդանիներին, իսկ հետո արդեն, կդառնանք անշունչ առարկա։

Рубрика: Без рубрики, Մայրենի

Աղայանի հոդվածները

«ՄԻ ԿԱԼ ՀԱԿԱՌԱԿ ՉԱՐԻ»

Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։

Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։

Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար։ Երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվի ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվել։

Երբ որ Քրիստոսին ապտակ զարկեցին, նա իր մյուս երեսը դեմ չարավ ապտակողին, այլ ասաց․ «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին, իսկ եթե բարի, ինչ՞ու ես զարկում ինձ»։      (Հով․ գլ․ ԺԸ․ 23):

Այս է ահա բնականը, իսկ « չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է․ այսինքն՝ չարին հակառակ չկենալը առաքինություն չէ, այլ անկարողի խոհեմություն՝ ժամանակ վաստակելու համար, ընդդիմանալու ուժ հավաքելու համար։ Չարին հակառակ չկենալը շատ անգամ խոհեմություն էլ չէ, այլ անբարոյականություն, անբանականություն, անասնություն, որովհետև թույլ է տալիս չարերին, որ բարիների հետ վարվեն իրենց ուզածի պես։ Բայց այդ բարոյական սկզբունքը ասված է ամենքի համար։ Այդ սկզբունքին պետք է հետևեն ամենքը։ Այո, այդպես են բացատրում, բայց դա սոփեստություն է։ Ամենքի մեջ միակերպություն ոչ եղել է և ոչ էլ կլինի երբեք։ Մեկոնք հիմարությամբ կընդունեն այդ, իսկ մյուսները՝ չարությամբ կօգտվեն այդ հանգամանքից։ Ի՞նչ կվաստակես նրանից, եթե ասես․ «Սուր քո, և պարանոց մեր»։ Չ՞է որ թշնամին էլ հենց այդ կուզի և սուրը պարանոցիցդ անպակաս կպահե, ինչպես որ կա և եղել է միշտ։

Ես դեմ չեմ խոհեմության, որ դարձյալ ինքնապաշտպանության մի զենք է, բայց խոհեմությունը պետք չէ շփոթել առաքինության հետ։ Չարին հակառակ չկենալը՝ ուղիղ և բարոյական վարդապետություն չէ։ Դա դեմ է և ՛ խելքի, և՛ բարոյականության։

ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ

«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»:

Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:

Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:

Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:

Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:

Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ…

  • Դուրս բեր մտքեր, արտահայտիր քո վերաբերմունքը: 100 տարի անց արդիակա՞ն են այս մտքերը, թե՝ ոչ. ինչպե՞ս:

ՄԻ ԿԻՍԱՊԱՏԱՍԽԱՆ «ՄՈՒՐՃ» ԱՄՍԱԳՐԻՆ

(հատվածաբար)

Հեքիաթները ոչ միայն վնասակար չեն, այլ շատ օգտակար, երբ նրանք կրում են հեքիաթի առասպելական և հնության դրոշմը, երբ նրանք իսկ և իսկ հեքիաթ են: Վնասակար են միայն այն հեքիաթները, որոնք ոչ հեքիաթ են, ոչ վեպ, ոչ պատմություն և ոչ գիտություն, այլ ամենից մի խառնուրդ, որոնց նպատակն է, իբրև թե, հեքիաթի ձևով գիտություն ուսուցանել, բայց խանգարում և աղավաղում են թե հեքիաթը և թե գիտությունը:

Իմ նպատակն է եղել և է՝ հեքիաթով հեքիաթական աշխարհը մտցնել երեխային և այդ աշխարհում կրավորական դեր չտալ նրան, այլ ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ, որ երեխան իր ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ մտնե հերոսի դերի մեջ, այն անե, ինչ որ հերոսն է անում, նրա պես քաջասիրտ լինի, նրա պռս անվեհեր, նրա պես հնարագետ, նրա պես վեհանձն և ազնիվ;

Հեքիաթական աշխարհը իրական աշխարհի ամենաճշգրիտ պատկերն է, Իրական աշխարհի դևերը, վիշեպները, սատանեքն ու քաջքերը ավելի ևս սարսափելի են, որովհետև դրանք մեծ մասամբ մնում են անընկճելի, մինչդեռ հեքիաթներինը ընկճվում և ոչնչացվում են:

Իմ աչքում հեքիաթը բարոյական և մտավոր զարգացման համար շատ և շատ նման է մայրական կաթին: Այդ կաթի սիրահար մանուկը մի ժամանակ կտրվում է կրծքից և այնուհետև զզվում է այն կաթից, որ մի ժամանակ այնքան սիրում էր, բայց ո՞վ կարող է ուրանալ և չասել, որ նրա ֆիզիկական կազմվածքը մայրական կաթի բաղկացությունն է: Կաթը կորչում է, բայց նրա արդյունքը չի կորչում: Հեքիաթը մեր երևակայության, մեր տաղանդի ու հանճարի կաթն է: Այդ կաթը ինչպես սննդարար է եղել մեզանից քառասուն դար առաջ, նույնքան սննդարար կլինի և քառասուն դար մեզանից հետո:

Մարդուս տաղանդի և հանճարի սաղմերը պետք է նրա լսած հեքիաթներումը փնտրել:

Եթե ես գիտենայի, թե որպիսի հեքիաթների լսելով է զարգացել Շեքսպիրի, Սերվանտեսի, Շիլլերի, Կոլումբի և սրանց նմանների երևակայությունը, ես նույն հեքիաթները կտայի և իմ ընթերցող սիրելի մանուկներին, թեկուզ նրանց լսած հեքիաթները լինեին ավելի ևս ահռելի և զարհուրելի: Ոչ ամենայն ինչ, որ սարսափելի է թվում, նա և վնասակար է: Ընդհակառակն՝ չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակներ: Ցանկալի է, որ մեր նոր սերունդը ամուր նյարդեր ունենար և ոչ թույլ, դյուրագրգիռ, իստերիքական և ախտավոր, ինչպիսիք երևում են մեր ժամանակներում:

  • Փորձի՛ր հիշել այն հեքիաթները, որոնք ազդեցություն են թողել քո երազանքների վրա (ինչպե՞ս), հերոսների, որոնց գտել ես քո մեջ կամ փնտրում ես, ուզում ես ստեղծել:

Գիտեք երբ ես փոքր էի, սիրում էի կարդալ հեքիաթներ, որը ով ամբողջովին հրաշքի մասին, է ու միշտ չեմ սիրոլ, երբ նարնք ավարտվել են վատ ։ Կոնքրետ ազդեցություն չեմ կարող ասե, որից եմ ստացել, որովհետև ես միշտ չգիտեմ ինչի գրածը երբ կարդում եմ դրա մեջ, փոխաբերական բան եմ փնտրում ու երբ հասկանում եմ ինչ իմաստով է գրաված դա նայատ ինչ թեմայի շուրջ էլ լինի ես գոնե մեկ վարկիայն մտածում եմ այդ թեմայի շուրջ։

 

  • Երևակայությունը ինչպե՞ս է փոխում մարդու կյանքը:

Շտերը ասում են, որ երևակայելով ոչնչի դու չես կարող հասնել, բայց ես մտածում եմ, որ եթե մարդ չերևակայի նա չի հասկանա իչպիսի կյանքէ ուզում, չի հասկանա ինչ է նա ընդանրապես ուզում իր կյանքից, բայց իհարկե միայն երևակայելով էլ ոչնչի չես հասին, դու պետք է համ պատկերացնես ինչ ես ուզում համ էլ իրագործես քո երազանքը։

  • … չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակներ — մեկնաբանիր այս միտքը:

Գիտեք մարդ ինչքնա ավել շատ բանա իմանում այնքնա ավելի դժվարա լինում նրան կոտրել։ Ես կոկրետ արդեն այնքան բան եմ տեսել այս կյանքում, թեկուզ և փոքր եմ, որ մարդ ինչքան էլ փորցի ինձ կոտրել չի ստացվի։ Ես արդեն միանգամից հասկանում եմ, ում կարող եմ վստահել ու ոչ, գիտեմ ով կարող է իմ հետևից քոսալ իմ մասին, և ով կպաշտպանի երբ խոսք գնա իմ մասին։

Рубрика: Без рубрики, Մայրենի

Ջաննի Ռոդարի

 

Gianni-Roddari11

Ծեր մորաքույր Ադան

Ծեր մորաքույր Ադան, երբ շատ ծերացավ, գնաց բնակվելու ծերանոցում` երեք մահճակալով մի սենյակում, որտեղ արդեն երկու ծեր կանայք էին ապրում, նրա չափ ծեր: Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին:
-Կեցցեք, հիմա մրջյունները կհավաքվեն,- բարկացած ասացին մյուս երկու ծեր կանայք:
Սակայն ծերանոցի այգուց մի թռչնակ եկավ, կտցահարեց թխվածքաբլիթը և թռավ գնաց:
-Ահա խնդրեմ,- մռթմռթացին ծեր կանայք,-ի՞նչ օգուտ ստացաք սրանից: Կտցահարեց և թռավ գնաց: Ճիշտ` ինչպես մեր զավակները, որոնք, ո՞վ գիտե, աշխարհի որ ծայրում են, և մեզ, որ խնամել ենք նրանց, այլևս չեն հիշում:
Ծեր մորաքույր Ադան ոչինչ չասաց, բայց ամեն առավոտ մի թխվածքաբլիթ էր փշրում պատուհանագոգին, և թռչնակը գալիս էր այն կտցահարելու, միշտ նույն ժամին, հաճախորդի պես ճշտապահ, և տեսնել էր պետք, թե ինչպես էր նյարդայնանում, երբ փշուրները պատրաստ չէին լինում:
Որոշ ժամանակ անց թռչնակը բերեց նաև իր փոքրիկներին, քանի որ բույն էր հյուսել և չորս ձագ էր ունեցել, և նրանք էլ հաճույքով կտցահարում էին ծեր մորաքույր Ադայի թխվածքաբլիթը և գալիս էին ամեն առավոտ, ու եթե այն չէին գտնում, մեծ աղմուկ էին բարձրացնում:
-Ձեր թռչնակներն այստեղ են,- այդ ժամանակ, մի փոքր նախանձելով, ասում էին ծեր կանայք ծեր մորաքույր Ադային: Եվ նա մանրիկ քայլերով վազում էր դեպի իր պահարանը, մի չոր թխվածքաբլիթ էր գտնում սուրճի և անիսոնի կոնֆետների թղթերի արանքում և ասում.
-Համբերություն, համբերություն, արդեն գալիս եմ:
-Ա~խ,- մրմնջում էին մյուս ծեր կանայք,- երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար: Իսկ Ձերը, մորաքույր Ադա, որտե՞ղ են Ձեր երեխաները:
Ծեր մորաքույր Ադան արդեն չգիտեր` միգուցե Ավստրիայում, միգուցե Ավստրալիայում, բայց թույլ չէր տալիս, որ իրեն շփոթեցնեն, փշրում էր թխվածքաբլիթը թռչնակների համար և ասում նրանց.
-Կերեք, դե´, կերեք, թե չէ թռչելու համար բավականաչափ ուժ չեք ունենա:
Ու երբ վերջացնում էին կտցահարել թխվածքաբլիթը`
-Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:
Ծեր կանայք իջեցնում էին գլուխները և մտածում, որ ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է, որովհետև թեև ծեր էր ու աղքատ, բայց դեռ նվիրելու բան ուներ և չէր էլ պահանջում, որ իրեն շնորհակալություն հայտնեին:
Հետո ծեր մորաքույր Ադան մահացավ, իսկ նրա երեխաները դա իմացան բավական ժամանակ անց, և արդեն չարժեր թաղման համար ճամփա ընկնել: Բայց թռչնակներն ամբողջ ձմեռվա ընթացքում վերադառնում էին պատուհանագոգի մոտ և բողոքում էին, թե ինչու ծեր մորաքույր Ադան չի պատրաստել թխվածքաբլիթը:

Առաջադրանքներ

Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: — Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:

Մորաքույր Ադան շատ ջերմ մարդ է, նա փորձում է բոլորին ինչոր մի օգուտ տա։

… Ի՞նչ օգուտ ստացաք սրանից — այս նախադասությամբ բնութագրիր մյուս երկու ծեր կանանց:

Նրանք կարելի է ասել էգոիստ են նրանք չեն փորցոյմ ինչոը բանով մեկին օգնել, կամ օգտակար լինել, բայց կարող է նրանք այդպես են մտածում, որովհետև իրանք իրենց երեխաներին այդքան պահել մեծացրել են, իսկ նրանք նրանց թողեշ են։

… Ծեր  մորաքույր Ադան մի փոքր խելագար է — համաձայնիր կամ հերքիր այս միտքը:

Ոչ ես համաձայն չեմ, նա չեր խելագարվել, նա ուղակի թրչուններին համեմատում էր իր երեխաների հետ, և փորձում էր իր երեխաների նման իրենց պահել։
…Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար — Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:— Որ տեսակետն ես դու պաշտպանում.ինչու՞:
Ես մտածում եմ, որ ծեր մորաքույր Ադան իր կյնքը ապրելով հասկացել է, որ ոչ ոք քո կողքին ընդմիշտ չի կարող մնալ, բոլորն էլ գնում են։ Ու մորաքույր Ադան այդ ամենը իմանալով, միանգամից է ասում որ գնացեք, ես արդեն ձեզ կերակրել եմ, էլ բան ինձնից պետք չի թրչեք գնացեք։

«Լաց լինել» բառը

Այս պատմությունը դեռեւս տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենա վաղը: Ո՞ր պատմությունը: Ահա թե ո՛րը:
Վաղը մի իմաստուն, ծեր ուսուցչուհի շարք կանգնեցրեց իր աշակերտներին եւ բերեց Անցյալ ժամանակների թանգարան, որտեղ ցուցադրված էին անցյալից մնացած, այժմ արդեն բոլորովին անօգտագործելի իրեր, ինչպես օրինակ՝ արքայական թագը, թագուհու զգեստի տուտը կամ այն ջարդոնը, որ Մոնց քաղաքում անվանում են տրամվայ:
Մի ցուցափեղկում դրված էր քիչ փոշոտված «Լաց լինել» բառը:
Վաղվա աշակերտները կարդացին քարտը եւ ոչինչ չհասկացան:
_Սինյորա ուսուցչուհի, այս ի՞նչ է նշանակում:
_Գուցե սա հնադարյան զարդարա՞նք է:
_Գուցե սա մնացել է դեռ էտրուսկների՞ց:
Ուսուցչուհին բացատրեց, որ այդ բառը մի ժամանակ կարելի էր հանդիպել ամեն քայլափոխում եւ ցավ էր պատճառում: Նա ցույց տվեց երեխաներին մի փակ սրվակ, որի մեջ պահած էին արցունքներ, հիմա արդեն մոռացվել է, թե ումն են դրանք: Գուցե դրանք այն ստրուկինն էին, որին ծեծում էր տերը, կամ գուցե մի երեխայինը, որ տուն չուներ:
_Այս արցունքները նման էին ջրի,_ասացին աշակերտները:
_Բայց նրանք այրում էին ու քայքայում աչքերը,_ասաց ուսուցչուհին:
_Գործածելուց առաջ նրանց եռացնու՞մ էին:
Ոչ, աշակերտներն առաջվա պես ոչինչ չէին հասկանում եւ արդեն սկսում էին ձանձրանալ: Այն ժամանակ բարի ուսուցչուհին նրանց տարավ թանգարանի մյուս սրահները, որտեղ ցուցադրված էին ավելի հասարակ իրեր, ինչպես, օրինակ՝ բանտի երկաթե վանդակ, ոստիկանական խուզարկու շուն,_ մի խոսքով, այնպիսի իրեր, որոնց մասին վաղվա աշխարհում արդեն ոչ-ոք գաղափար անգամ չէր ունենա:

Առաջադրանքներ

Ի՞նչ ես կարծում, կգա՞ այնպիսի ժամանակ, երբ վերը նշված իրերն ու երևույթները չեն լինի. իսկ պե՞տք է, որ չլինեն. ինչու՞:

Ես մտածում եմ, որ ամեն բանի վերջն էլ գալիս է վաղ թէ ուշ։

Պատկերացրու քո վաղվա աշխարհը — ի՞նչ կցանկանաս, որ այնտեղ չլինի — ինչու՞: Իսկ փոխարենը ի՞նչ (ինչե՞ր) լինի:

Ես անկեղծ կուզենամ վերանա մարդկանց ձևականությունները, դավաճանությունները և մենակությունը։ Ես անկեղծ շատ ուրախ կլինեմ, եթե այս ամենը վերանա այս աշխարհի վրայից։

Рубрика: Без рубрики, Մայրենի

Բանաստեղծություններ

Քանի, քանի միլիոն տարի

Դու չկայիր, ես չկայի։

Ոի մենք իրար չեինք պատայի

Ո՞վ պիտի գա, որ մտածի

Գինն իմանա մեր գտածի։

 

Ինձ թվում է այս բանաստեղծությունը, նրա մասին է, որ եթե մի նժբանո ուզում ես անել, պետք է հույս չդնես ուրիշի վրա ամեն ինչ դու ինքտ պետք է անես։ Իսկ վերջին հատվածում ինձ թվում է խոսքը գնում է նրա մասին, թե մարդ ինչն է կարևորում իր կյանքմ։ Կարող է դա լինի մի թղթի կտոր, որը մարդիկ մտածում են ընդանրապես գին չունի, բայց այդ թուղտը մի մարդու համար կարող է լինել ոսկուցել թանկ։

 

Որ ժամին ձերև սիրտը ուզի,

Իմ դուռը բաց է։

Մի նայեք, որ պատուհանիս

Լույսը հանգած է։

Քուն ու արթուն մի հարցրեք,

Ներս եկեք,  տուն է։

Մինչև անգամ հույսն էլ քնի,

Հոգսը արթուն է։

 

Ես մտածում եմ բանաստեղծության միջոցով ուզում են մարդուն երկու բան հասկացնել։ Առաջինը այն է, որ մարդ ինչքան էլ հոգնած լինի, ինչքան էլ հեռու լինի մեկ էեթե դու իրա համար թանկ է, նա պատրաստ է քեզ ընդունել ամեն վարկիան, ամեն տեղ, ամեն իրավիճակում։ Իսկ երկրորդը այն է, որ, մարդ ինչքան էլ խնդիրներ չունենա, իրեն թվա թե ամեն ինչ շատ լավ է, միևնույնն է հոգսը կա։