Рубрика: Без рубрики, Մայրենի

Տանը

Կապույտ

Կապույտեվ նշված է այն տողերը, որտեղ Չարենցը նկարոագրում է կապույտին: Այդ տոերը կարդալով դուք կհասկանաք, թե ինչպիսին էր երևում կապույտը Չարնցի աչքերում:

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:
Կապույտում հոգիս մի հին իրիկուն .
Անզո՛ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՜տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:

2

Արևից առաջ և ոսկուց առաջ —
Տրտո՛ւմ է այնքան.
Խմում է հոգին բաժակը երազ
Այդ կո՜ւյս տրտմության:

Արևից առաջ, երբ կապույտը` հեզ,
Սփրթնա՛ծ, գունա՛տ —
Հիվանդ աղջկա երազ է կարծես՝
Աղոտ, լուսակաթ:

Երբ աստղը՝ մի պահ դառնալով անտես
Վառվում է հանկարծ:
Երբ տիեզերքը աղոթք է կարծես՝
Հոգու մեջ հանգած:
Երբ դեռ ո՜չ մի ձայն չի՜ ընկնում հոգու
Բաժակի մեջ լուռ: —
Երբ որպես ուրու դեռ քնած ես դու
Կապույտում մաքուր:

3

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես, —
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՛կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն-տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա`
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՛ր քրոջ:

4

Քո՜ւյր, արցունքները — մաքուր
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգ — աչքերդ խոր:

Ղողանջնե՛ր են — լուսավոր, —
Կո՛ւյս թռիչք ու թև՛ .
Ղողանջնե՜ր են — թևավո՛ր
Ու թեթև՛, թեթև՛…

5

Երբ չկայիր կարծես դու` դղյակում հոգու
Անշշուկ քնած, —
Քո՜ւյր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո —
Կապույտում մնաց: —

Պատուհանից դղյակի ես տեսնում էի
Երկինքները բիլ:
Շրթերիս մեջ, հոգուս մեջ մի խոսք ունեի.
— Քո՜ւյր, քնի՜ր, քնի՜ր…

Միայն զգում էի ես` լուռ, տրտում այնպես`
Որ ամեն ինչում —
Քո լուսավոր էության հարազատ ու հեզ
Կապույտն է շնչում:

Եվ չկայիր կարծես դու` դղյակում հոգու
Անշշուկ քնած:
— Քու՜յր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո—
Կապույտու՜մ մնաց:

Կապույտ Եղիշե Չարենցի աչքերում

Կապույտը Եղիշե Չարենցի համար խաղաղություն էր: Նա նրա համար դրախտեր, ազնիվ, պայծառ: Նրա համար կապույտը այն ամեն մի լավ հատկանիշ կրողնն էր: Նա նրա համար նաև քույր էր: Այսիքն հարազատ:

 

 

  • Կարդալ Ոսկի-ն շարքը. բացատրել ոսկեգույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

Ոսկի

Նարնջագույնով նշված է այն ամեն մի տոը որը նկարագրում է ոսկին Եղիշե չարենցի աչքերում:

 

1

Կապույտի՛ մեջ, կապույտի՛ մեջ — արևի ոսկին:
— Քնի՜ր, քնի՜ր, կապույտ աղջիկ, չզարթնես ծեգին:

Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:

Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն, —
Փախցնում են աստղերի չուն ու կանչու՜մ, կանչում:

Խա՜չը վանքի, ե՜րգը զանգի — կապույտում վերջին.
— Զարթի՜րզարթի՜ր, կապո՜ւյտ աղջիկ, ու նայի՜ր խաչին..

Նա ոսկի՜ է, երկի՜նք նետած մի կտոր ոսկի.
Նա — մի երազ, ոսկի՜ միրաժ արթնացած խոսքի:

Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն

Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՜ս:
Արթնացել են կարապները ու կանչո՜ւմ են մեզ:

Քո՜ւյր, վայրկյանը սրբազա՜ն է — բռնկում ու մահ,
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:

Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
— Զարթի՜րզարթի՜ր, կապո՜ւյտ աղջիկ, — ու նայի՜ր խաչին…

2

Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց —
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:

Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից, —
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:

Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի —
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի…

3

Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին:
Ու սփրթնած դեմքի՜դ վրա — բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր:

Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.
Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին…

Միայն նայի՜ր ու հասկացի՜ր, օ, նայի՜ր ու տե՜ս. —
Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ:

Ու լեռնային, երկինք տանող ձյունածածկ ուղին
Հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին…

Եվ ամե՜ն տեղ, ինչպես և այն լեռնուղու վրա —
Բռնկվել է ժպիտ-ոսկին Արևի — Նրա…

4

Օ, նայիր ու տե՜ս, նայի՜ր ու ժպտա,
Օ, նայի՜ր հեռուն.—
Վառվել է ահա մի ոսկի շղթա
Քրոջ աչքերում…

Սփրթնած, գունատ կապույտը արդեն
Չքացավ, չկա.
Ժպտուն, ոսկեփայլ վառվում են քո դեմ
Աչքերն աղջկա:

Շղթան ոսկեգույն, հրաշքի՛ շղթան
Բռնկվել է, տե՜ս:
Նայիր ու ժպտա՜, դու ժպտա՜ միայն`
Արևոտ — ու հեզ…

Եվ թող սո՛ւրբ թվա, որպես կույս հեռուն
Կապույտ մենության —
Արևածագին քրոջ աչքերում
Բռնկված շղթան…

5

Օղակ-օղակ ոսկեգույն ու հրաշեկ,
Օրորվում են ալիքները լճերի:
— Կապույտ նիրհում սպասումը չմաշե՜ք.
Թող արևը մի նո՜ր բախտի լուր բերի:

Ահա ճերմակ առագաստները` ոսկի
Արևի դեմ հարսների պես շիկացած`
Օրորվելով, նազանքներով, կողք-կողքի —
Ճամփա ընկան դեպի հեռուն ոսկեբաց

Դեմը, հեռուն, կապուտաչյա ջրերում,
Ոսկենկար դեմքը արև-արքայի —
Հուր-ժպիտի ոսկի թերթեր է թափում,
Որ լաստերի ճանապարհը զարդարի…

Առագաստները, ոսկեգույն քող հագած,
Արևելյան հարսների պես նազանուտ, —
Օրորվելով ճամփա ընկան թևաբաց`
Դեպի ոսկի հեռաստաններն արևոտ…

6

Հրոտ, հրաշեկ ոսկին արևի`
Հրդեհված հոգու հովն է երևի…

Հուր հովը հոգու՝ հրդեհված հիմա —
Լեռնային վանքի խաչերի վրա:

Փարվիլ է վանքի ոսկեթև խաչին`
Ժպտավառ` որպես համբույրն առաջին:

Որպես կարմրությունն այն այրող, հրոտ
Հարսնական դեմքիդ` ամոթխած կարոտ…

Որպես թափանցիկ կարմրությունն հոսող
Այտերիդ վրա` ոսկեգույն մի շող…

7

Եu հավատում եմ հասկի շշուկին, խոսքին —
Երբ հագել ես արևի թափանցիկ ոսկին:

Հեռաստանները հացի — ոսկեգույն, ոսկեգույն:
Դու նայեցիր, ժպտացիր իմ գունատ հոգուն:

Աչքերիդ մեջ, հոգուս մեջ, քո՜ւյր իմ, կա՜ր, քո՜ւյր իմ, կար
Ոսկու շշուկ, ոսկու փայլ, ոսկու ճաճանչ ոսկեվառ:

Եվ հոսում էր ոսկեծուփ կապույտից դեպի վար`
Արտերի գիրկը բերրի` մի հեշտություն հրավառ:

Ու ժպտում էր բռնկված ոսկին` անշեջ ու անփույթ`
Կապույտ հոգուս, աչքերիդ, ու երկնքի՜ մեջ կապույտ:

Եվ հավատում էի ես հասկերի խոսքին,
Ու վառվում էր կապույտում արևի ոսկին…

8

Արևը — որպես մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ:

Զնգում են թևերն` արնագույն ու վառ.
Այրվում է նա — ինչո՞ւ, ո՞ւմ համար:

Վառվում են, վառվում կապույտում անծիր
Թևերը նրա ու պսակը հիր:

Ու ճախրում է նա — մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ…

9

Ու թուլացած, ու սփրթնած կմարի
Արևի ոսկին —
Վերջին անգամ եզերքի մոտ կամարի
Բռնկված կրկին:

Ու կապույտը` արևի մոտ շիկացած,
Վարդագույն —
Քո՜ւյր, կփռի դեմքիդ վրա — ամոթխած
Կարմրություն:

Ու կապույտը, ձուլված ոսկուն, հեռուներում
Կամարի —
Քո՛ւյր, հոգուս մեջ, աչքերիդ մեջ, երկինքներում—
Կմարի…

10

Ու կտարածվի մի տրտում մշուշ
Մանուշակագույն.
Կապույտի, ոսկու տրտմունակ մի հուշ —
Խանձված հոգում…

Արևը ժպտաց, երբ կույս էր հեռուն,
Ու գունատ էր դեռ:
Արևը անցավ — կապույտ դաշտերում՝
Մի ոսկի թիթեռ:

Կապույտը վառվեց, խանձվեց ոսկում,
Արևը — անցավ.
Արևը — անհուն ու որբ կապույտում`
Բռնկված մի ցավ:

Իջնում է ահա մի տրտում մշուշ
Մանուշակագույն. —
Կապույտի՜, ոսկո՜ւ տրտմունա՜կ վերհուշ՝
Խանձված հոգում

Ոսկին Եղիշե Չարենցի աչքերում

Ես մտածում եմ,  նա տեսնում էր ոսկին ինչպես, արեգակ, նա տեսնում էր նրան ջերմություն, լույս, հույս տվող: Նա տեսնում էր ոսկու մեջ հոգատար քրոջ: Ես այդպես եմ կարծում:

 

  • Կարդալ Մանուշակագույն-ի շարքը. բացատրել մանուշակագույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

 

Մանուշակագույնը Եղիշե Չարենցի աչքերում:

Ես մանուշակագույն կնշեմ այն տեղերը, որով մեն կհասկանանք թե մանուշակագույնը ինչ նշանակություն ունի նրա համար:

 

1

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՜ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն

2

Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում —
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում —
Սպասումը, որ ցրտաբեր քամին
Հիմա կսուրա…

Ստվերներն իջնում ու փարվում Էին
Դեմքիդ, իմ հոգուն.
Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազները, քո՜ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում, —
Խամրեցին, հանգան մայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն…

3

Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց,
Դեմքդ մշուշում մանուշակագույն:

Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՛ռ ծիածան…

Քո՜ւյր իմ, այն մեռնող արև՛ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն…

4

Իրիկուն էր: Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում — մայրամուտի մի երազ:
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան`
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց…

Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՛զ, այնքան ջի՛նջ,
Ճախրում էին, հոգեվարում ու մարում`
Համբուրելով ծիածանը ամոքիչ…

Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին —
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր — իմ հոգին…

5

Աղոթքի պես, երգի պես
Հոգիս ճախրեց դաշտերում.
Միայն զգում էի ես
Քո հմայքն ու քո հեռուն…

Միայն զգում էի, որ
Երկինքներում կուսական
Բռնկումները բոլոր
Նվաղեցին ու հանգան:

Հաշտություն էր ու ներում
Քո ժպիտը սրբազան _
Քո արցունքոտ աչքերում
Անրջացա՛ծ ծիածան…

6

Քո՜ւյր, երազներն այրվեցին ու անցան,
Եվ ջի՛նջ մնաց քո աչքերում, իմ հոգում —
Մի սրբացած, անրջացած ծիածան`
Վերջի՛ն սիրո մի լուսավոր ամոքում:

Ու հիշում եմ առավոտը գունաթափ,
Ու կապույտը այն սփրթնած ու անհուն.
Ու հիշում եմ, որ քեզ կանչեց մի կարապ,
Երբ արթնացար արևծագի դղյակում…

Ու հիշում եմ ես երկինքը վարդագույն,
Ոսկի վարդեր, որ բացվեցին ու չկան…
Ու հիշում եմ իրիկնային երկնքում
Հրաժեշտը ոսկեժպիտ կարմրության…

Ու հիշում եմ հուր արևը — մի թիթեռ, —
Ճախրեց, անցավ, աննյութացավ ու չկա.
Իսկ իմ հոգին այնքան հստակ, ջինջ է դեռ —
Մի լո՛ւյս ժպիտ լուսաժպիտ աղջկա…

Իսկ երազներն այրվեցին ու անցան:
Բայց ջինջ մնաց քո աչքերում, իմ հոգում —
Մի սրբացած, անրջացած ծիածան`
Վերջին սիրո մի լուսավոր ամոքում…

 

Մնուշակագույնը Եղիշե Չարենցի չքերում:

Ես մտածում եմ , որ  մանուշակագույնը , ի տարբերություն կապույտի և ոսկու Եղիշե Չարենցը տեսնում էր մռայլ: Նրա աչքերը միշտ թաց են, այսինքն արցունքոտ, նա նրան համարումէր, տխուր, տրտում, մռայլ գույն:

 

 

  1. «Տեսիլաժամեր» շարքը

Քներական հերոսի կյանքի մի հատված եղել է շատ տխուր, նա այդ շրջանում եղել է մենակ։ Ես մտածում եմ այս շարքը պատմում է նրա կյանքի այդ փուլի մասին։

  1. «Ողջակիզվող կրակ» ժողովածու

Ես կարծում եմ քներական հերոսը անպատասխան սեր է ունենում, բայց հետո հուսահատվում է և չի ուզում շարունակաել անպատասխան սիրել, ու նա զայրանում է, որ նա այդպես հեշտ հրաժարվում է իր սիրուց դա ցույց է տալիս այն տողերը որտեղ խոսվում է կրակի մասին

Ես մտածում եմ առավոտը շարքը , կապված էր նրա հիշողությունների հետ, նա մեզ պատմում էր իր անցիալը։ Նա կարելի է ասել, որ այդ կյանքի շրջանում եղել է կապված իրանցիալի հետ ևինչոր բան եղել է, որ նա չի կարողացել թողնել անցյալը և շարունակեր շարժվել առաջ

 

  • «Տաղարան» ժողովածու: Անգիր — «Էլի գարուն կգա»

Այս ժողովածույում նա խոսում էր, իմ կարծիքով, մի էակի մասին, նաընդհատ նկարագրում էր իրեն, օգտագործում էր անընդհատ կրակը, հուրը իր սրտում արտահայտությունը։

 

Անգիրններ՝

Առավոտ

 

Օրերը հուր են հիմա,
Օրերը հողմ են հրե:
Քաղցր է կյանքըորպես մահ,
Քաղցր է աշխարհը հրե:
Ո՞վ գիտե` ո՞վ է վառել
Հուրը, հրդեհն այս հսկա,
Ես գիտեմ` դո՜ւ ես վառել
Հուրը, հրդեհն այս հսկա:

 

 

Տեսիլաժամեր

Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՜չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս` գիշեր ու լուսին:

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն`
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն`
Արևանման, արնավառ խոսքի, —

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —
Խոսքեր չկային ու արև չկար…

 

 

Իրիկուն

Նո՜ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ.
Նո՜ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:

Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ —
Եվ չի՜ փոխվել իմ սրտում, իմ հոգում — ոչինչ:

Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա՝
Նո՜ւյն կարոտը անսփոփ ու անունը — Մահ:

 

 

 

Դանիացի հեքիաթագիր (1805-1875թթ.)

Անագե տոկուն զինվորիկը

Եթե դու ցանկանում ես հասնել ինչ որ բանի, ապա պետքե դրա համար դու տանջվես , սովորես կամ այլ բան, նայած թե ինչի ես ուզում հասնել։ Այն մարդը ով ինչ որ բանի հասնում է բայց ոչ իր տանջանքով դա չի կարելի համարել հաջողություն։ Դա լինի թե սեր, թե մասնագիտություն թե այլ ուրիշ բան դու պետք է պայքարես դրա համար։ Ինձ թվու է այս պատմվածքը դրա վրա է հիմնված։

Թիթեռնիկը

Թիթեռնիկը ինքնահավան, եսասեր,, ուրիշների մեջ միշ վատը տեսնող անձ էր։ Նա ուզում էր ամուսնանալ, բայց հենց ինչ որ մեկը համաձայնվում էր,նա մերժում էր, որիշի մեջ վատըտեսներով։ Նա միշ այդպես էր անում, որ ուրիշ կողքը լավը երևար։ Այդպիսի մարդիկ շատ են աշխարհի վրա։

Հովվուհին և ծխնելույզ մաքրողը

Այս պատմվածքը հիմնված է մի մտքի վրա: Դա նրա մասին է , թե կարող է  մարդ երազանքից հրաժարվել իր սովորույթնների պատճառով: Ցավոք ես մտածում եմ, որ դա այդպես է: Եես մի օրինակ կբերեմ ավելի լավ հասկանալու այս միտքը: Ես մինչ չորրորդ դասարան սովորլ եմ Դանիել Վարուժանում: Այնտեղ միշտ շատ խիստ է եղել և ես սովորել էի այդ խստությանը և միանգամից եկա այս դպրոց որտեղ ազատություն է: Ես մինչ հիմա չեմ կարողանում համակերպվել: Ճիշտ է այս դպրոցում լավ է ազատությունը միշտ էլ լավ է, բայց ես սովորություն ունեմ այն դպրոցիծ մնացած ես սիրում եմ երբ խիստ է լինում և դա ինձ թվում է չի փոխվի:  Այդ նույնը կարող է լինել ուրիշ սովորություն: Այս պատմվածքում նա սովոր էր փոշոտ և կեղտոտ բաներին: Փոքր տեղերին: Նա ուզում էր գնալ մեծ աշխարհ բայց չկարողացավ, քանի որ նա սովոր էր փոքրին և կեղտոտին: և այդ պատճառով նա մնաց այտեղ:

Оставьте комментарий