Բառբառ, նախագիծ, ճաապարհորդություն

Ճանապարհորդություն դեպի Գյումրի

Մենք շարժվեցինք մեր դպրոցի երթուղայինով, հասանք Գյումրի, տեղավորվեցինք, ծանոթացանք տանը, ճաշեցինք։ Ճաշելուց հետո շարժվեցինք թանգարան։ Զբոսնելով հասնաք <<Ձիթողցոնց տուն թանգարան>>։ Այնտեղ ներկայացվում է Գյումրիի մշակույթը և կենցաղը մինչ 13-երորդդարից սկսված

Картинки по запросу Ձիթողցոնց տուն թանգարան

Մենք տեսանք, թե Գյումրիում ինչպես են հագնվել նախկինում, նրանց հին իրերի հետ ծանոթացանք, ծեսերի, երաժշտական գործիքների և այլն։ Իդեպ այնտեղ ժամանակին ապրել է 5 եղաբյրներից մեկը, և հենց այդ եղբայրներն էլ կառուցել են այս թանգարանը, հետևաբար այստեղ սենյակներ ,ննջասենյակներ կային։

Картинки по запросу Ձիթողցոնց տուն թանգարան

Ինձ ամենից շատը դուր եկավ այն սենյակը, որտեղ մարդիկ հենց իրենց ձեռքերով պատրաստել էին մի շատ հետաքրքիր անկյուն։ Ապակու ետևում նրանք պատրաստել էին այսպես ասաց հին Գյումրին՝ փոքրիկ խալալիքներով և այլ իրերով։ Եկեղեցիներ կար այնտեղ, մեծ արևտրի կենտրոն (շուկա) և մարդիկ։

Դուրս եկանք թանգարանից։ Զբոսնելով հասանք Սև բերդ։ Մտանք ներս, ուսումնասիրեցինք։ Ներքևում թանգարան կար, պատերին գեղեցիկ նկարներ, իսկ մյուս սենյակում էլ հին ջրհոր կար։ Բարձրացանք տանիք։Այնտեղ շատ լավ էր, բարձր էինք և զով քամի կար։ Բրդուճներ կերանք և իջանք այգի։ Այգում շուրջ պար բռնեցինք՝ երգեցինք և պարեցինք։

 

Եվ ահա եկավ շատ հետաքրքիր և անմոռանալ պահ։ Քայլեցինք գիշերային Գյումրիում։ Շատ գեղեցիկ է Գյումրին, ես շատ հավանեցի։ Մի կերպ հասանք Թադևոսյանների տուն։ Նրանք փամփուշտներից և զենքերի մնացորդներից պատրաստում են գեղեցիկ զարդեր։ Ծանոթացանք նրանց հետ, նրանք ցույց տվեցին մեզ իրենց պատրաստած զարդերը։ Իսկ հետո իջանք ներքև՝ նրանց արհեստանոց։ Հենց այնտեղ էլ պատրաստում են նրանք իրենց զարդերը։ Պատմեցին, թե ինչու են զբաղվում այս գործով և պատմեցին նրանց աշխատանքի մասին։ Նրանք նաև տիկնիկներ էին գործել, նրանց ընտանիքը լի էր արվեստագետ մարդկանցով։

Украшения Артака Тадевосяна

Գնացինք տուն՝ այնտեղ որտեղ գիշերելու էինք։ Ընթրեցինք, զրուցեցինք, խաղեր խաղացինք և քնեցինք։

Похожее изображение

Առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք, հագնվեցինք և գնացինք Աշոցք։ Պետք է Աշոցքի դպրոցի հետ կրթական փոխանակում անեինք, գնացինք նրանց դահլիճ, ծանոթացանք երեխաների հետ։ Ներկայացրեցինք մեր ընդհանուր պարապմունքը։ Շուրջ պար բռնեցինք։ Սկսեցինք երգել և պարել։ Արտասանեցինք մի քանի բանաստեղծություններ։ Գնացինք դպրոցի բակ, երեխաներով խաղացինք ձյունով։ Աշոցքում ցուրտ էր և շատ ձյուն կար։ Շատ գեղեցիկ էր, ամբողջ լեռները և սարերը պատված էին սպիտակ ձյունով։ Այնտեղի երեխաները մեզ սահնակ տվեցին։ Մի քանի կիլոմետր այն կողմ սարեր և բլուրներ էին։ Միայն սպիտակ ձյունն էր երևում։ Գլդորվեցինք ձյան մեջ, խաղացինք, փորձեցինք ձնեմարդ պատրաստել, բայց ցավոք չստացվեց։ Բրդուճներ կերանք և գնացինք ավտոբուս։

Похожее изображение

Հասանք տուն։ Հանգստացանք, և գնացինք ճաշի։ Ճաշելուց հետո խաղացինք տարբեր զանազան խաղեր՝ թղթային և տրամաբանական։ Գնացինք մեր սենյակ, զրուցեցինք և երգեցինք։ Արդեն ժամանակն էր քնելու, շատ հոգնած էինք։Այս օրը բոլորիս համար ամենատխուր օրն էր, քանի որ մենք հետ պիտի վերադառնայինք Երևան։ Արթնացանք, նախաճաշեցինք, հագնվեցինք և դասավորեցինք մեր իրերը։ Արդեն պատրաստ էինք և ժամանակն էր շարժվելու։ Տեղավորվեցինք ավտոբուսում և շարժվեցինք։ Գնացինք Արթիկի եկեղեցի։ Քանի որ ներսում պատարաք էր մենք չմտանք ներս, եկեղեցու դիմաց (հենց բակում) երգեցինք <<Հայր մեր>>, Իսկ հետո գնացինք Թալինի եկեղեցի, այնտեղ հենց ներսում երգեցինք <<Այբ, Բեն, Գիմ>> երգը։ Մեր օրերը շատ լավ անցավ, շատ բան պարզեցինք Գյումրիի մասին, շատ հետաքրքիր և բովանդակալից օրեր ունեցանք։ Հուսանք, որ այսպիսի ճամփորդություններ շատ կլինեն։

Իտալական գրականություն

 

Դինո Բուցատի — 1906 — 1972թթ.

Առնետները

Ես կարծում եմ, որ վախը դա մի ահավոր բան է, որը պետք է հաղծահարես, որկարողանաս շարժվել առաջ։ Վախը ոչոք չի կարող օգնել , որ հաղթահարես։ Դա քո սրտում է և դա միայն դու կարող ես քո ուժերով հաղթահարել տրամադրելով քեզ, որ կարող ես։

Երգը պատերազմի

Այս պատմվածքում գեներալը ստիպում է մարդկանց երգել խրողտ երգեր պատերազմում հաղթելուց հետո, բայց նրանք միևնույնն է տխուր երգեր եին լսում և երգում։ Այդ ամենը գեներալը չեր հասկանում։ Ինչ՚ու տխրել եթե հաթել ես։ Դոք գուցէ մտածում եք, որ հեշտ է , ոչ նրանք հաղթանակի համար շատերին զրկել են կյանքի և նրանց սրտում միայն մեղքի զգացողություն և տխրություն է։ Նրանք այդ ամենից հետո  չեն կարող երգել ուրախ երգեր։

Ճագարներ լուսնի տակ

Այս պատմվածքը ահի մասին է։ Այն պատումում է վախկոտ նապաստակնների մասին թաքցնելով իր իսկական միտքը։ Նա իրականում մարդկանց մասին է։ Մարդու ահը, վախը դա շատ վատ և դժվարանցաների բան է։ Նա այս պատմվածքում պատմում է դրա մասին։

Կորսված օրերը

Այս պատմվածքն ունի շատ խորհրդավոր իմաստ։ Այդ մարդը իր թանկ օրերը իր ձեռքից բաց է թողնում , այն օրերը, որ  շատ թանկ և կարևոր էին, նրա սիրելի մարդիկ էին ու նա ժամանակ չեր տրամադրել  , ում նա բաց էր թողել և հեռացել, անգամ նրանց մասին չմտածելով, վերջում նա փոշմանում է, և ցանկանում հետ բերել այդ օրերը, բայց արդեն չափազանց ուշ էր, խոցաց ցավերը դժվար են հետ բերել։Իմացեք, որ միշտ էլ, ամենակարևորը ձեր ընտանիքն է ձեր սիրելի մարդիք, եթե ուշադրություն չդարցնել նրանց վրա նրանց կարող ես կոցնել։

Մարդը, որ ուզեց ապաքինվել

Այս պատմվածքը շատ հետաքրքիրև շատ վերլուծելու իմաստ ունի։ Ինձ ամենից շատ դուր է եկել վերջին հատվածը, որտեղ նրա դիմաց այն ամեն մի մեծ հսկայական պալատնները, բայց դա նրա աջքերում վարված ավիրված դղյակններ էր, որտեղ նա չեր ուզում վերադառնալ։

 

 

Բառբար 1

Մարդը մի օր ասում է դրկեցին։

-Հլը նստի, հիմա կանգնի, հիմա վարի, հիմա ցանի, կլնի չի լինի կփորձեմ օգնել։

Դրկեցն ասում է .

-Քո խորհուրդը ինձ ինչպես ականջի օղ։

Էկավ մի օր դրկեցն ընկամ նեղության մեջ, հացը պակասեց, դարձավ ահավոր աղքատ, մտածեց մարդու մասին և գնաց նրա մոտ։

Խոսքը դեռ բերանն էր, խորհուրդ տվողը ասեց։

-է՜ , սխալ ես հասկացելքոկարծիքով խոսք և գործ միևնույնն է ։

Բառբար 2

Снимок.PNG

 

Բառբար 3

Դատավորն էշ չէ

Երկու մարդ կռվում են, գործն էլ հասնում է դատարան․

Այն մարդը, ով արդար էր, չէր կարողանում ինքն իրեն պատշանել, իսկ մյուսը լեզվանի էր, քարե կարկուտի պես ինչ ասում էին թափում էր արդարի գլխին։

Խեղճ և արդար մարդու տղան ասաց․

-Հայրիկ, հայրիկ, տես, այդ ոչ ճշմարիտ մարդը, ինչ սուտ բաներ կա քո վրա է գցում։

Հայրիկն ասաց․

-Տղաս, դու մի խառնվի, դատավորն էշ չէ, նա գիտի, թե ով է ճիշտ և ով սխալ։

 

 

Բառբար 4

Մշո բարբառ

 

Բառբար 5

մշո 2

Հետաքրքրաշարժ տեսանյութ, որի օգնությամբ կարող էք իմանալ ձեր անվան իմաստը և ձեզ բնորոշ հատկանիշները

 

Ա — Ք ՏԱՌԷՐԻ ԽՈՐՀՒՐԴԸ

 

Իմ կարծիքով մարդը պետք է ամուսնանա իր սիրելիի հետ ոչ թե մի պատահական մարդու ով անշեջ հուր է բերել:

Նախագիծ՝ Բարեկենդան, խորհուրդներ 

Բարեկենդանի խորհուրդը

Վերջին տարիներին Արարատյան հայրապետական թեմը Մեծ պահքից առաջ հանդիսավոր նշում է Բարեկենդանը:

Ավանդական խոհանոցի մասնագետ, բանահավաք Սոնիա Թաշչյանի փոխանցմամբ՝ Բարեկենդան բառը ստուգաբանորեն ենթադրվում է «բարի կենդանություն». այսինքն` այն աղերս է, խնդրանք եւ մաղթանք՝ լինելու բարի, առողջ, կենսալից:

«Տոնը նշվում է փետրվարին, գարնանամուտից առաջ: Հետեւաբար՝ Բարեկենդանի ծեսի կիզակետն է նպաստել ձմեռվա դժվարությունները հաղթահարելն ու դիմավորել գարունը՝ որպես երկրագործական նոր տարի, նոր կյանքի սկիզբ»,-ասում է Սոնիա Թաշչյանն ու նկատում, որ դժվար է հստակ ժամանակաշրջանն ասել, որից այս տոնը մտել է հայկական միջավայր: «Ինչպես բոլոր հին ժողովուրդների մոտ, այնպես էլ հայերի մշակույթում, այն ծնվել է հասարակության կենցաղային կյանքից, հետեւաբար, պիտի ասել, որ այն ծնվել է մեր ժողովրդի հետ», — նշում է նա:

Տոնին բնորոշ բոլոր արտահայտումները ենթադրել են տալիս, որ նախաքրիստոնեական շրջանում, հավանաբար, այն եղել է հայկական Ամանորը:

«Այս տոնին հատուկ են ուրախությունն ու խրախճանքը, կերուխումը, հյուրասիրությունները, այցելությունները, թատերական ներկայացումները, երգ ու պարը: Ամենակարեւորն այն է, որ այն հավաքական տոն է եղել. ի տարբերություն այլ տոների, Բարեկենդանը միակն է եղել, երբ տան բոլոր անդամները հավաքվել են տոնական սեղանի շուրջ, միասնաբար զվարճացել, ուրախացել եւ դիմավորել կյանքի ու բնության նոր սկիզբը` գարունը: Տոնական խրախճանքները տեւել են երկու շաբաթ: Հասարակության բոլոր անդամները մասնակցել են տոնական արարողությանը, որովհետեւ այն հավաքական աղերսի արտահայտություն է, միմյանց նկատմամբ հոգատարության եւ սիրո դրսեւորման լավագույն առիթն է  համարվել է: Բարեկենդանին հատուկ են նաեւ ընտանեկան միությունները` հարսանիքները, որպես նոր ընտանիքի եւ մարդկային սերնդի շարունակության բեղմնավորման տոն, որպես բնության երեւույթների արգասավորման ժամանակահատված»,-պատմում է Սոնիա Թաշչյանը:

Դիմակ

Առաջին քայլեր

 

 

Շարունակություն

 

 

 

Պատրաստ է

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s