Գործակալ Պին Հեղինակներ՝Անուշ Մարգարյան ևՍտելա Սարգսյան

— Ոչ, դու չէիր կարող, չէիր կարող, ես չեմ հասկանում ինչպես կարողացար վրիպել այս լուրջ գործում: Ուղեղդ թռցրե՞լ ես:

— Բայց ես…

— Ոչ մի բայց, էլ քեզ չեմ ուզում տեսնել, հեռացի՛ր

 

Ողջույն ես գործակալ Պին եմ: Այո, դուք կարող է մտածեք, որ իմ անունը տարօրինակ է և դուք ճիշտ կլինեք: Ես ծնվել եմ կղզում: Այդ կղզին մարդկությանն անհայտ կղզի էր և ես երկար ժամանակ ապրել եմ այդ կղզում: Ես այդ ժամանակ ընդամենը հինգ տարեկան էի, բայց տիրապետում էի տարբեր մարտական արվեստների: Ես մարտական արվեստների շնորհիվ կարողացել եմ պաշտպանվել կղզու անհայտ կենդանիներից: Պատկերացնում եք հինգ տարեկան տղա, ով միայնակ ապրում է ինչ — որ անհայտ կղզում, բայց պարզվեց…

Բայց պարզվեց այդ կղզին պատկանում էր Գաղտնի գործակալության միությանը, իսկ ավելի կարճ՝ ԳԳՄ-ին: ԳԳՄ գործակալությունը ինձ այնտեղ տեսնելով շատ վախեցավ, քանի որ դա գաղտնի վայր էր և ոչ ոք չպետք է իմանար այս կղզու գոյության մասին: Ինչպես հասկացաք ես դարձա նրանց լավագույն գործակալներից մեկը, մինչև այսօր: Այն խոսակցությունը իմ և ղեկավարիս խոսակցությունն էր: Նա ինձ հեռացրեց  աշխատանքից: Ես մնացի առանց ոչինչ: Անտուն անգործ: Այս դեպքը տեղի ունեցավ այսօր առավոտյան,և հիմա ժամը 21:03 է: Ես առավոտից թափառում եմ փողոցներում: Ես չպատմեցի իմ ձախողված առաքելությսն մասին: Ես պետք էի գողանայի մի շատ կարևոր փաստաթուղթ, բայց ինձ նկատեցին: Ես ստիպված դատարկաձեռն վերադարձա ղեկավարիս մոտ և…

Դե դուք արդեն հասկացաք

Ես անգործ եմ

Ես հիմա չգիտեմ ինչ եմ անելու: Չունեմ ոչ մի բարեկամ, չունեմ հարազատ: Իմ միակ տունը դա ԳԳՄ — ի չորս պատերն էին որտեղ ես սպասում էի թե երբ են տալու նոր առաջադրանք: Ես ձախողեցի առաջադրանքը: Ինձ հեռացրին աշխատանքից: Ուղակի չեմ պատկերացնում ինչ է լինելու սրա վերջը: Առավոտից թափառում եմ դրսերում, գումար չունեմ ոչինչ: Ես սոված սնգրտում եմ: Մեկ րոպե, կարծես բան հիշեցի: Այո՛, ես երեկ քնելուց առաջ իմ գրպանում երեք հարյուր դրամ էի թողել, այսօրվա համար: Իմ ուտելու փողն էր: Հիմա կգտնեմ, կգտնեմ: Ահա այն, ես գտա: Ինչ լավ է, գոնե մի բան կուտեմ: Մոտակայքի խանութներից մի թխվածքաբլիթ կգնեմ: Մնում է խանութ գտնեմ:

Երեքից հինգ րոպե անց

Ես արդեն հինգ րոպե է քայլում եմ, բայց այստեղ ինչ որ տարօրինակ վայր է և ես չեմ հասկանում, թե որտեղ եմ: Ինձ ամեն վայրկյան թվում է, թե ինձ հետևում են: Համարձակությունս չի հերիքում, որ հետ նայեմ: Լավ մտքումս հաշվում եմ մինչև հինգը և շրջվեմ: Մեկ, երկու, երեք, չորս, հի…

— Ինչ կատարվեց, որտեղ եմ ես, սա իմ հին ԳԳՄ ի տունը՞ չէ: Շատ նման է բայց ես ինչպես հայտնվեցի այստեղ:

-Հենց այսպես

— Ինձ շատ ծանոթ ձայն է, կարծես ղեկավարս է: Այո ես ճիշտ էի ղեկավարս է:

— Ողջույն գործակալ Պի, լուրջ դեմքով ասաց նա

— Ինչ եմ ես անում այստեղ, ասացի ես ջղայն դեմքով

— Այդպես մի տաքացեք գործակալ Պի, եկեք միասին մեկ գավաթ թեյ խմենք և ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ

— Ես ոչ մի թեյ էլ չեմ ուզում, բացատրեք ինչու եմ ես այստեղ

— Դեեեեեեե, մենք ձեզ ցանակնում ենք հետ վերցնել աշխատաքնի

Չեք պատկերացնի ինչ ուրախ եմ, բայց հիմա չեմ ուզում ցույց տալ, քանի որ ի վերջո նրանք ինձ հեռացրել են աշխատաքնից, կփորձեմ ինձ ծանր պահել: Ես մի քանի վայրկյան լռեցի և ասացի.

— Բայց իմ հիշելով ես ձեզ պետք չեմ, ինչու ինձ հեռացրիք: Դուք կարող է գիտեք ես ձեր համար խաղալիք եմ, երբ կուզեք կընդունեք և երբ կուզեք կհեռացնեք

— Դե լավ եթե չեք ուզում կարող եք գնալ, ես ձեզ չենք պարտադրում, ասաց ղեկավարս

Ես ճիշտնասած ուրիշ պատասխանի էի սպասում, և չէի մտածում որ ղեկավարս իմ հետևից չի ընկնի և որպեսզի իմ գործը հետ բերեմ ասացի

— Ես կմտածեմ

— Իսկ երբ մեզ ստույգ պատասխան կտաք

— Այն ժամանակ, երբ բացատրեք ինչու եք ինձ ուզում հետ վերցնել

— Լավ, ես ձեզ հիմա ամեն ինչ կպատմեմ

Ամեն ինչ սկսվեց այսօր առավոտյան, երբ ձեզ աշխատանքից ազատեցի: Ձեր գնալուց անմիջապես հետո մեզ էլեկտրոնային հասցեով նամակ եկավ: Դրանք անհասկանալի հիերոգլիֆներ էին: Մենք որոշեցինք թարգմանել դրանք: Թարգմանած լուրը մեզ շոկի բերեց: Այնտեղ գրված էր՝ Ես վերադարձել եմ: Զգուշացեք: Եվ ինչ որ անհասկանալի ստորագրություն: Մենք այն տարանք մասնագետի մոտ, որպեսզի նա հասկանա, թե ինչ է թաքնված ստորագրության հետևում: Եվ նա առանց երկար — բարակ մտածելու ասաց.

— Սա ինչ որ Դեվիլ անունով մարդու ստերագրությունն է:

— Դեվիլ, միթե չարագործ Դեվիլի մասին է խոսքը, վախեցած ասացի ես

— Ցավոք, բայց այդպես է

— Բայց մեկ րոպե, մենք Դեվիլին սպանել ենք, ինչպես է նա վերադարձել

— Հենց դրա համար էլ մենք ձեզ կանչել ենք: Կարող եք պարզել արդյոք դա ճիշտ է թե ոչ:

— Լավ ես համաձայն եմ

— Շատ լավ է, ես ձեզ հիմա տեղեկություն կհայտնեմ Դեվիլի մասին: Տեսախցիկները նկարել են Դեվիլին երեկ առավոտյան հրացանների խանությում: Մենք կասկածում ենք որ դա Դեվիլն է: Դու պետք է ճշտես  թե մեր տեղեկությունը ճիշտ է թե ոչ, եթե դա ճիշտ է ապա մեր երկիրը վտանգի մեջ է, Եթե մեր տեղեկությունը ճիշտ եղավ, ապա դու պետք է նրանից ազատվես՝ այսինքն սպանես։ Նա կարող է իր չարագործ ընկերների հետ հարձակվել, ամեն վարկյան։

-Ես համաձայն եմ, բայց մի պայմանով, դուք պետք է վերադարձնեք ինձ աշխատանքի, այդ առաքելությունից հետո։

 

Ես գնացի է զինանոց, վերցրեցի զենքերը, լրտեսական գործիքները, իմ թիմը և միասին  գնացինք կատարելու առաքելությունը։

 

Մենք, քանի որ գործակալներ ենք ունենք գաղտնի մուտքեր տարբեր  ծրագրեր հետևելու համար: Ես հավաքեցի իմ թմի գործակալներին. ասեմ որ իմ թմում ամենալավ գործակալներն են աշխարհի տարբեր ծայրերից: Մենք միասին գնացինք  տեսախցիկների սենյակ: Այնտեղ մի որոշ ժամանակ հետևեցինք և՜ …

 

— Իին՞չ, ուրեմն դա ճիտ է՞ր: Ես չեմ կարողանում հավատալ իմ աչքերին: Ես չեի պատկերացնում,որ դա կարող էր ճշմարիտ տեղեկություն լինել:

 

— Հիմա մենք ինչ ենք անելու: Ինչ նախագիծ ուենք, ո՞նց ենք նրանց բռնելու. — ասաց թմակիցներից մեկը:

 

— Մենք, մենք  պետք է մի լավ նախագիծ պատրաստենք: Նրանք շատ ուժեղ են: Ինչպես տեսնում եք, նրանց թմակիցները ամենաուժեղ, և հզոր չարագործներն են, ում միշտ փորձել ենք բռնել, բայց չենք կարացել:

 

— Եվ ինչ հիմա մենք այսպես գալու ենք առաց ոչ մի առավելությա՞ն, մենք հասկանալով գնալու ենք մահավա՞ն: Ես համաձայն չեմ, ես, ես չեմ ուզում մահանալ, ես ընտանիք, երեխա, կին ունեմ, ես չեմ կարող այսպես վարվել, իմ ընտանիքի հետ: Ես, այնքան ժամանակ համաձայն չեմ լինի գալ ձեր հետ միչ չլինի անվտանգ և լավ նխագիծ: Ես չեմ…

 

— Հանգիստ, հանգստացիր,  էլ ոչ մի խոսք

 

— Դուք հեշտ եք ասում, հո դուք էլ չունեք, ընտանիք:

 

— Մի ընդհատեք, թողեք խոսքս ավարտեմ: Ճիշտ է նրանք շատ ուժեղ են, բայց …

 

Մեք ունենք առավելություններ, հիմա նրաք ուժեղ են, բայց պատրաստ չեն հարձակվելու: Իմ նախագիծը կայանում է նրանում, որ մենք պետք է արագ պատրաստվենք,և մեկ կամ ամենաշատը երկու օրվա ընթացքում, պետք է հարձակվենք: Մանրամասները ես ձեզ հետո կասեմ, իսկ հիմա մի քանի հոգի թող մնա այստեղ հետևի,մինչ նրանք գնան այնպիսի տեղ որտեղ մարդ չկա, և զեկուցի ինձ: Իսկ մնացածը թող գան մտածելու թե ոնց ենք վարվելու: Ու մեկ էլ, մոռացա ասել, հինգ րոպեն մեկ ինձ ասեք զեկուցեք այն ամենը, ինչ կանեն նրանք:

 

— Լավ հասկանալի է:

 

— Այո իհարկե:

 

— Լավ դե եկեք գնանք…

 

Այստեղ շատ զզվելի վայր է: Ես չեմ հասկանում ինչ են գտել այս չարագործները այստեղ: Ես ճիշտնասած արդեն փոշմանել եմ, որ ընդունել եմ ղեկավարիս առաջարկը: Բայց ես առաջ այսպիսին չէի: Չեմ հասկանում ինչ է ինձ հետ կատարվում: Ես այստեղից հազար անգամ ավելի վատ և ավելի զզվելի տեղեր եմ եղել, բաըց երբեք չեմ բողոքել: Չեմ հասկանում ինչպես կարողացավ այդ մի օրը ինձ այսպես փոխել: Դա միակ օրն էր, որ ես առանց աշխատաքնի և առանց ինչ որ լրտեսական առաջադրանքների էի ապրում: Ճիշտ է ես այդ ժամանակ թափառական շնից վատ վիճակում էի, բայց այդ մի օրում ես այնքան շատ մարդկանց հանդիպեցի, ովքեր ունեին շատ խնդիրներ: Ես այքան…

  • Գործակալ Պի, գործակալ Պի, արագ եկեք դուք պետք է տեսնեք սա

Ես գնացի և ինչ տեսնեմ, երեք չորս չարագործ դուրս եկան դռնից և գնացին դեպի ձախ: Ես և մնացած լրտեսները գնացինք նրանց հետևից: Չարագործները մտան ադամանդների գործարան: Արդեն բավական ուշ է և ոչ մեկ չկա փողոցում: Ադամանդների խանութը փակ է և չարագործները երկար ժամանակ սկսեցին մտածել թե ինչպես բացեն դուռը, որպեսի ոչ մեկ չնկատի: Մոտավորապես մեկ ժամ անց նրանք հասկացան, թե ինչ պետք է անեն: Նրանցից մեկը վերցրեց իր պայուսակից մեզ ոչ հայտնի անհասկանալի սարք և այն տեղադրեց կողպեքի մեջ հանեց սարքը և սարքի մեջից դուրս եկավ ինչ որ բանալի: Չարագործը բանալին ցույց տվեց իր թմակիցներին և բոլորը ծափահարեցին: Նրանք արդեն ուզում էին բացել դուռը և դուրս գալ բայց…

Բայց այնտեղ հայտնվեցի ես և սկսվեց կռիվը: Իմ թմի աշխաըակիցները հեռու էին և չէին տեսնում, որ ես այտեղ կռվում եմ: Նրանք երեքն էին ես միայնակ էի: Ես ձայն էի տալիս նրանց, բայց նրանք չէին լսում: Ես կռվում էի նրանց դեմ և քիչ քիչ նրանք ինձ հաղթում էին: Եվս մեկ անգամ նրանց ձայն տվեցի և նրանք եկան: Ես ասացի.

— Եկեք օգնեք ինձ ես միայնակ չեմ կարողանում հաղթել նրանց

— Ինքդ փրկվիր եթե իհարկե կարող ես

— Ի՞նչ, բայց մենք մի թիմ ենք և պետք է օգնենք միյանց

— Դու չգիտեմ, բայց մենք հաստատ ՉԴՄ — ից (Չարագործների դավաճանների միություն) ենք

— Բայց դու ԳԳՄ — ից եք, ինչեր եք խոսում

— Մենք երկար չենք պատրաստվում քեզ ամեն ինչ բացատրել, սպանեք դրան
Եվ այսպես ավարտվեց գործակալ Պիի կյանքը: Նրա կյանքը մի մեծ խաբկանք էր: Նա այսքան ժամանակ աշխատել է հակառակորդների օգտին: Նա էլ չհասկացավ թե ինչ կատարվեց, բայց Պին մահացավ ոչ արդար: Նրա դեմ կռվում էին երեքով, իսկ նա միայնակ էր: Այս կյանքում կա միայն մի վստահելի բան, և դա մեր սիրտն է…

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s