Ուսումնական ճամփորդություն Արմենալ ալյումինի գործարան

Պատումներ

 

 

Մենք հոկտեմբերի 10-ին գնացել եինք քիմայի և ֆիզիկայի դասատուների հետ «ՖԲԸ Ռոսալ Առմենալ» ալյումինի գործարան։  Գործարանը զբաղվում է ալյումինե ժապավենների և փայլաթիթեղի թողարկման վրա։Մեզ շատ լավ դիմավորեցին և տարան մի սենյակ, որտեղ բացատրեցին կանոնները, որպեսզի մեզ ոչինչ չլինի, նաև ասացին, որ մասնաշենքում կան վտանգավոր գոտիներ և ցույց տվեցին այն։ Ես հիմա ձեզ կասեմ մի քանի կանոնների հետ, Օրինակ ՝   տեղաշարժվող մեխանիզմներ և տրանսպորտային միջոցներ կան, կան բեռնամբարձ կամրջակային ամբարձիչներ, գտնվելով արտադրական մաշնաշենքում ,կարևոր էր  հիշել, որ արքելվում է հպվել այնտեղի սարքերին, արքելվում է ծխել կամօգտվել բաց կրակից ։ Մենք իմացանք, որ արքելվում է անցկացնել մթերք։ Արգելվում էր շարժման ժամանակ առաջ անցնել եքսկուրսավարից։ Մեզ այս կանոնների հետ ծանոթեցներուց հետո տարան գործարան և ծանոթացրեցի, մենք շրջեցինք ամբողջ գործարանով, տեսանք ինչպես են աշխատում տեսանք ինչպես են որոշում փայլաթիթեղի ամրությունը և շատ ուրիշ բաների հետ ծանոթացրեցին։ Հետո մենք գնացինք քիմիայի լաբարատոլիան, որտեղ տեսանք, թե  ոնց են որոշում ալյումինի կամ փայլաթիթեղի պնդությունը և այդպես։ Հետո երբ մենք ավարտցինք մեր  եքսկուրսիան մենք շատ սոված եինք  այդ պատ ճառով այնտեղի աշխատողները տարան մեզ բուֆետ և հյուրասիրեցին։ Մենք հաց կերանք և հետո վերադարձանք։

 

 

Նախապատրաստական աշխատանք՝

Ճամփորդություն դեպի երևանի Արմենալ մետաղների գործարան

որտեղ դիտելու ենք, ֆիզիկական և քիմիական երևույթներ արտադրության մեջ՝ մետաղների հալումը, բյուրեղացումը, ֆոլգայի ստացումը արտադրությունում, ծանոթացում քիմիական լաբոռատորայի հետ, նմուշներ ենք բերելու մեր լաբարատորիա և որոշելու ենք խտությունը, որակը, մետաղի մաքրությունը։ Մեր ընտրության ժամին, ուսումնասիրեցինք ալյումինումի ֆիզիկական և քիմիական  հատկությունները և ինտեռնետից գտանք հետաքրքիր տեղեկություններ ալյումինումի մասին։

Ալյումինումի ֆիզիկական հատկություններ

Ագրեգատային վիճակ- պինդ

Հոտ-չունի

Համ-չունի

Գույն-արծաթափայլ

Լուծույթը ջրում- չի լուծվում

Մետաղական փայլ- ունի

Պլաստիկություն- ունի

ջերմա էլեկտրա հաղորդականություն- ունի

Պտություն- 2,70

Հալման ջերմաստիճանը- 660

Եռման Ջերմաստիճանը- 2500

Ալյումինի փոխազդեցությունը թթուների հետ

Փորձ

 

 

 

Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ: 

                        

Ամրակալ`

Картинки по запросу ամրակալ քիմիա

Քիմիական ամանեղեն`

Картинки по запросу ամրակալ քիմիա

Սպիրտայրոցի կառուցվածքը, նախապատրաստումը գործածության, վառելն ու հանգցնելը, բոցի  կառուցվածքը  և  նյութերի  տաքացումը  սպիրտայրոցի  վրա¦: 



Սպիրտայրոցի կառուցվածքը`

1.-Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)

  1. սկավառակով խողովակ
  2. բամբակե պատրույգ
  3. թասակ

Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ

ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360C է:

 Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:

Հիշե՛ք

Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի

պատճառ դառնալ:

 Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.

պարզապես պետք է ծածկել թասակով

Բոցի կառուցվածքը

 

 

Անվտանգության կանոները քիմիայի լաբարատորիայում

Աշխատելու  ընդհանուր  կանոնները.

  1. Ուշադիր  լսեք  ուսուցչին  և  կատարեք  նրա  ցուցումները
  2. Քիմիայի  կաբինետում  պիտի  աշխատել  արտահագուստով, ձեռնոցներով  և  ակնոցներով: Արգելվում  է  սնունդ  ընդունել
  3. Աշխատանքային  սեղանը  պիտի  մաքուր  պահել, չպիտի  լինեն  ավելորդ  առարկաներ, որոնք  տվյալ  աշխատանքին  չեն  վերաբերվում
  4. Աշխատանքը  ավարտելուց  հետո  մաքրեք  և  կարգի  բերեք  աշխատանքային  սեղանը
  5. Խստիվ  արգելվում  է  կատարել  փորձեր, որը  չի  վերաբերվում  տվյալ  աշխատանքին, ձեռքերով  վերցնել  նյութերը, փորձել  նյութերի  համը:

Քիմիական  նյութերի  հետ  վարվելու  կանոնները.Փորձեր  կատարելու  համար  դուք օգտագործելու  եք  տարբեր  նյութեր, որոնք  գտնվում  են  փակ  տարաներում, իսկ  հեղուկ  նյութերը փակ  անոթներում:

  1. Փորձեր  կատարելու  համար  վերցրեք  նյութերի  փոքր  բաժիններ: Պինդ  նյութերից  սովորաբար  պահանջվում  է  թեյի  գդալի  ¼  չափ, իսկ  հեղուկներից` 1-2 մլ:
  2.  Նյութերից  վերցնելու  ժամանակ  ամանների  խցանները  սեղանի  վրա  դրեք  շրջված, այսինքն  այն  մասով, որը  չի  մտնում  ամանի  մեջ:
  3. Մի թողեք  նյութերով  ամանների  բերանը  բաց, նյութից  նմուշ  վերցնելուց  հետո  ամանի  բերանը  փակեք  և  դրեք  տեղը
  4. Չօգտագործված  նյութերը  չի  կարելի  հետ  լցնել  մաքուր  նյութի  վրա, այլ  լցրեք  այդ  նպատակների  համար  հատուկ  նախատեսված  անոթի  մեջ:
  5. Օգտվեք  միայն  այն  նյութերից, որոնց  վրա  գրված  են  անունները  և  որոնք  դրված  են  ձեր  սեղանի  վրա:
  6. Պինդ  նյութերը  ամանից  վերցրեք  միայն  չոր  գդալիկով  կամ  փորձանոթով: Մինչև  նյութերը  փորձանոթի  մեջ  յցնելը`  ստուգեք  կոտրված  չէ  արդյո՞ք  փորձանոթի  հատակը  կամ  ճաքած  չէ՞ արդյոք:
  7. Փորձեր  կատարելիս  միշտ  օգտագործեք  մաքուր  լաբորատոր  ամանեղեն:

Նախազգուշացումներ1.Աշխատելիս  նյութերը  չթափեք  ձեռքերին  և  հագուստին, հատկապես հիմքերը  և  թթուները:

2.Փորձանոթում  լուծույթը  տաքացնելիս  կամ  եռացնելիս  անհրաժեշտ  է  օգտվել  բռնիչից:Փորձանոթի  բերանը  չի  կարելի  պահել  ոչ  իր  և  ոչ  էլ  լաբորատորիայում  ներկաների  կողմը:

3.Մի  թեքվեք  դեմքով  դեպի  փորձանոթի  բերանը, որտեղ  եռում  է  լուծույթը, այն  կարող  է  ցայտել ձեր  դեմքին:

4.Նյութերի  հոտը  որոշելու  նպատակով  չի կարելի անոթը  մոտեցնել  դեմքին, այլ  ձեռքի  ափով շարժում  կատարեք  անոթի  բերանից  դեպի  քիթը:

5.Թթուները  ջրով  նոսրացնելիս (հատկապես  խիտ  ծծմբական  թթուն) հիշեք  հետևյալ  կանոնը,պետք  է  թթուն  բարակ  շիթով  դանդաղ  լցնել  սառը  ջրի  մեջ  խառնելով:

     Առաջին  օգնություն. 1. Առաջին  օգնությունը  ցույց  տալ  միայն  ուսուցչի  կամ  լաբորանտի մասնակցությամբ:

  1. Մաշկի  կամ  հագուստի  վրա  թթու  թափելիս`  այդ  տեղը  լվացեք  ջրի  շիթով  2–3 րոպե այնուհետև  մշակեք 2–3 %-անոց

նատրիումի  հիդրոկարբոնատի (խմելու  սոդայի)  կամ  ամոնիակի  լուծույթով:

  1. Մաշկի  կամ  հագուստի  վրա  ալկալու  թափվելիս  անմիջապես  այդ  տեղը լվացեք  մեծ  քանակով  ջրով, հետո  բորաթթվի

կամ  քացախաթթվի  1–2%-անոց  լուծույթով, վերջում  թրջոց  դրեք   կալիումի  պերմանգանատի  1–2%-անոց  լուծույթով:

Քիմիան և շրթներկը

 

Картинки по запросу շրթներկ և շուրթեր

 

ԻՆՉ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՇՐԹՆԵՐԿԸ ԵՎ ՈՐԸ ԻՆՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ
Կապար

Գրեթե բոլոր շրթներկերի բաղադրության մեջ կա կապար: Հենց կապարի գործածումն է շրթներկի այս կամ այն փայլ ու գույն տալիս: Հայտնվելով օրգանիզմում այն առաջացնում է թունավորում: Մասնավորապես էժան ու անորակ շրթներկերը ավելի շատ են պարունակում կապարի քանակություն, քանի որ նրա հատկությունը, այլ նյութերով փոխարինելը ավելի թանկ է:Կապարի մեծ քանակությունը, որը արդյունքում հայտնվում է ձեր օրգանիզմում, կարող է առաջացնել հորմոնալ խախտումներ, անպտղություն, երբեմն այն կարող է դառնալ ինֆարկտի պատճառ:

Картинки по запросу շրթներկ և շուրթեր

Գլիցերին
Եթե շրթներկի բաղադրության մեջ գլիցերինը 50 տոկոսից ավելի է, ապա այն հանգեցնում է մաշկի գերչորացման: Շրթներկ գնելիս անպատճառ ստուգեք գլիցերինի քանակը, եթե այն 50 տոկոսից ավելի է, ապա մի գնեք այն:Գլիցերինի մեծ քանակությունը հագեցնում է մաշկի բորբոքման ու քայքայման և կարող է առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են՝ ալերգիան, դերմատիտը և հերպեսը: Դրա երկարատև օգտագործումը կարող է օնկոլոգիական հիվանդությունների պատճառ դառնալ:

Картинки по запросу շրթներկ և շուրթեր

Վազելին
Թվում է, որ այն վնասակար չէ և նույնիսկ երեխաների դեպքում այն օգտագործում են: Բանն այն է, որ վազելինը արտադրության մեջ հաճախ փոխարինում են էժանագին հումքով, որպեսզի չօգտագործեն ավելի թանկարժեք մեղրամոմը: Արտադրական վազելինը մաշկի վրա հաստ շերտ է ձևավորում, որը իր մեջ պարունակում է բազմաթիվ միկրոօրգանիզմներ: Արտադրական վազելինի մեծ քանակությունը հանգեցնում է մի շարք ինֆեկցիաների՝ մասնավորապես հերպեսի: Այն, հայտնվելով աղեստամոքսային տրակտում կարող է դառնալ օնկոլոգիական հիվանդությունների պատճառ:

Картинки по запросу շրթներկ և շուրթեր

Տրիկլոզան
Տրիկոզլանը շրթներկի ամենավտնագավոր կոնսերվանտներից է: Այն շրթներկի բաղադրության մեջ չպետք է գերազանցի 15 տոկոսը: Եթե բաղադրության մեջ տրիկլոզանի տոկոսայնությունը ավելի բարձր է, ապա մի գնեք այդ շրթներկը:Այն ազդում է կանացի ֆերտիլության՝ վերարտադրողական համակարգի վրա: Կարող է խախտել մենստրուալ ցիկլը և հանգել անպտղության

Նյութերի Հատկությունները

 

Այն հատկությունները որոնք բնութագրում են նյութը, կոչվում են հատկություններ։ Հատկությունները լինում են երեք տեսակի՝ Ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական։ Ֆիզիկականն են՝ ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, լուծելիությունը ջրում, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանը, ջերմա և էլեկտրահաղորդականությունը և պլաստիկություն մետաղական փայլ։

 

Նյութի անվան. Ագրեգ.

վիճակը

գույնը հոտը համը Խտու-

թյունը

Լուծ.

ջրում

tհալմ.

tեռմ.

Ջերմա-

Էլեկտրա-հաղորդակց.

Պլաստ.
fe  պինդ  մոխրա.  —  7,87  —  1530, 2870  +  ունի
 H2o  հեղուկ  —  —  —  1,00  —  100

0

 —  —
 Au  պինդ  դեղին  —  —  19,3  —  1063

2880

 +  +
 Cl  գազ  դեղին  +  +  0,00321  +  -219

-34

 —  —

:

Քիմիայի ընտրության գոծունեությունը

Բարև ձեզ Ես Անուշ Մարգարյանն եմ։ Ես  ընտրության գոծունեությունը ընտրել եմ քիմիա։ Այսոր արդեն երկրորդ դասն էր, երբ մենք հաճախում ենք քիմիայի ընտրությանը։ Մենք արդեն երեք փորց արել ենք։ Ես այսոր կուզենաի ներկայացնել այդ փորցերից մեկը։

Փորձ 1 նկարագրում են 

 

Փորձ 2

 

Փորձ3

Մեր դասերը շատ հետաքրքիր են և ուսուցիչն էլ շատ լավն է։ Մենք հիմա աշխատում ենք մի նախագծի վրա։ Այն նյութերի մասին է։
Օրինթկ՝  Ես օրինակ գրում եմ թե ինչ քիմիական նյութեր է պարունակում շպարման միջոցները և ինչ քիմիական ռաքցիաներ կարող է առաջանալ զեր օրգանիզմում և վերջում ինչ հիվանդություններ կձեռքբերեք։

 

 

Սա ընտրության խմբի երեխաներից մեկի աշխատանքն է։

 

Քիմիան որպես բնագիտական առարկա

Քիմիան դա գիտություն է ,որը ուսումնասիրում է նյութերը,նրանց բաղադրությունը ,կառուցվացքը,հատկությունները և կիրառումը։

Ֆիզիկքիմիա ,կենսաբանություն ,աշխարագրություն ,երկրաբանություն ,աստղագիտություն և էկոլոգիա։

Մեզ շրջապատող բոլոր առարկաները կոչվում են ֆիզիկական մարմիններ,այն ինչից կազմնված են ֆիզիկական մարմինները կոչվում են նյութեր։

Քանո–Փայտ,պլասմասա,ալյումինից,ռետինե,ապակյա։
Արձան–Կավ,ոսկի,պղինձ,փայտ պլասմասա,գիպս,մարմար,արծաթյա։
Ամանեղեն–Կավ ,պլասմաս,ապակյա,երկաթյա,ալյումինե,ճենապակյա
Զարդեղեն-Ոսկի,ալյումին,կավ,մալախիտ,տապազ,լազուրիտ,ադամանդ,պերիդոտ,ամետիստ։

Քիմիան սնունդում

Մեր կյաքի ընթացքում մենք ուտում և ըմպում ենք շատ տարբեր ըմպելիքներ,համեմունքներ և այլն ,բայց չգիտենք ինչից են այդ ամենը ստանում:
Ես կներկայացնեմ երեք մթերք ,որոնց բաղադրության մեջ կան վնասակար քիմիական նյութեր:
1.Բուտան
Բուտանը դա գազ է ,որը օգտագորոծում են կրակայրիչը լիցքավորելու համար,բայց այն նաև ավելացնում են Ֆաստ ֆուդի մեջ,չիպսերի և սառեցրած մթերքին ,որ այն ունենա թարմ տեսք:

2.Էստրոգեն
Էստրոգենը տալիս են կովերի ,որ արագ մեծանան և տան շատ միս և կաթ:Չնայած նրան ,որ չեն ապացուցել ,որ այն վտանգավոր է բժիշկները խորուրդ են տալիս չօգտագործել այն:
3.Քանի որ վանելինը շատ թանկ է,իսկ աշխարհում նրա կարիքը կազմում է հազար տոնա տրում,նրան փոխարինում են լինգինով:

 

 

 

 

 

 

 

Քննարկվող հարցեր

Քիմիան որպես բնագիտական

Քմիան դա գիտություն է որը ուսումնասիրում է նյութերը, նրանց բաղադրությունը, կառուցվածքը, հատկությունները և կիրառումը:

Ինչպիսի բնագիտական գիտություններ գիտեք

Աստղագիտություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, բնապահպանություն, երկրաբանություն:

Ինչ է նյութը և մարմինը

Մեզ շրջապատող բոլոր առարկաները, ֆիզիկական մարմինն էր են: Այն ինչը որ կազմված է ֆիզիկական մարմիններից, դա նյութ է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Реклама