Պատմություն

 Թարգմանություն

Հռոմեացի ջրանցույցների կառուցում — ջուր սկիզբը քաղաքակրթության
Շինարարությունը ջրանցույցների կառուցում սկսվել է Հռոմում: Բնակչությունը քաղաքի գերազանցել է մեկ միլիոն բնակիչներ, և առաջացավ անհրաժեշտություն մատակարարել քաղաքը ջրով , ոչ միայն խմելու, այլև արդյունաբերական նպատակներով: Այստեղ պետք է հիշել հռոմեացիների  ցանկությունը,  ստեղծել ունիվերսալ Հռովմայեցիս հարմարավետություններ: Իհարկե,  ջուր  հնարավոր է եղել վեձնել միայն հորերից, բայց սպառման աճը ստիպել է ուղղակի մատակարարումը ջուր լեռնային աղբյուրներից:

Римские акведуки — водное начало цивилизации
Строительство акведуков началось в Риме. Население этого города превысило миллион жителей, и появилась потребность в снабжении города не только водой для питья, но и для технических целей. Здесь стоит вспомнить желание римлян создать повсеместный комфорт и обильное распространение римских терм-бань. Конечно, можно было брать воду из колодцев, но рост потребления заставил делать прямой подвод воды из горных источников.

 

 

 

Հին հռոմեական ճարտարապետություն

Հին հռոմեական ճարտարապետությունը որոշ ասպեկտներ է վերցրել Հին Հունաստանի ճարտարապետությունից և ստեղծել է իր ճարտարապետական ոճը:

Հռոմեացիները պարտական են իրենց Էտրուսկյան հարևաններին, որոնք հարուստ գիտելիքներ տվեցին ճարտարապետական լուծումների համար: Դա հիմնականում կամարների շինարարությունն էր և հիդրավլիկան: Ավելի ուշ Հռոմի ճարտարապետությունը շատ տարրեր վերցրեց Հունաստանից և Ֆինիկիայից, քանի որ գտնվում էր նրանց տիրապետության տակ: Որպես օրինակ կարելի է բերել հռոմեական վիլլաների տրիկլինիաները:
Հռոմեական ճարտարապետությունը ծաղկել է ողջ կայսրությունով մեկ Պաքս Ռոմանայի ժամանակաշրջանում:

Փիլիսոփայական միտքը Հին Հունաստանում և Հռոմում

     Հունահռոմեական փիլիսոփայական միտքն ունի մոտ 1000 տարվա պատմություն /մ.թ.ա.6-րդ դ մինչև 529 թ., երբ Հուստինիանոս կայսրը փակեց Պլատոնի Ակադեմիան/: Այդ  միտքը ներկայանում է բազմաթիվ ուղղությունների, դպրոցների և անհատ մտածողների միջոցով:
Նրա զարգացման ընթացքը բաժանում են 4 շրջանների`
 1/ վաղ դասական շրջան` 7-5 դդ., որում զարգանում է բնափիլիսոփայությունը` Թալես, Անաքսիմանդրես, Անաքսիմենես, Պյութագորաս, Պարմենիդես, Զենոն Էլեացի, Անաքսագորաս, Էմպեդոկլես, Հերակլիտես, Դեմոկրիտես, որոնք կենտրոնանում են բնության ուսումնասիրության վրա:
2/ Միջին դասական շրջան, մ.թ.ա. 5 դ., որում գործում են սոփեստները և Սոկրատեսը, որոնք կարևորել են մարդու  խնդիրը:
 3/ Բարձր դասական շրջան, որում ստեղծագործել են Պլատոնը, Արիստոտելը և  նրանց դպրոցները:  Այս շրջանի համար գլխավոր են համարվել փիլիսոփայական գիտելիքի ձեռքբերման, հիմնախնդիրների մշակման և մեթոդների համադրության հարցերը:
4/ Հելլենիզմի ժամանակաշրջան մ.թ.ա. 3-րդ դ. /էպիկուրականներ, ստոիկներ, սկեպտիկներ/: Առաջնային են համարվել բարոյականության և մարդու ազատության մշակման հարցերը: Կարևորվել է նաև նորպլատոնականությունը /Պլոտինոս, Պորփյուր, Պրոկլես, Փիլոն Ալեքսանդրիացի/, որն անդրադարձել է տիեզերքի կառուցվածքի, մարդու ճակատագրի, աստծո և մարդու հարաբերակցության հարցերին:

Աշխարհի 7 և 8 հրաշալլիքները

 

1. Քեոփսի բուրգը Գիզայում (Եգիպտոս),
2.Շամիրամի կախովի այգիները (Բաբելոն, ժամանակակից Իրաք),

3.Արտեմիսի տաճարը Եփեսոսում (Փոքր Ասիա, ժամանակակից Թուրքիա),

4.Օլիմպիական Զեւսի արձանը (Հունաստան),

5.Հալիկառնասի դամբարանը (ներկայումս այդ քաղաքը կոչվում է Բոդրում եւ գտնվում է Թուրքիայում),

6.Հռոդոսի կոթողը (Հռոդոս կղզի, Հունաստան)

7.Ալեքսանդրիայի Փարոսը՝ համանուն կղզում (Եգիպտոս)։
ՉԻՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՐԻՍՊ (Չինաստան)

Շինարարությունը սկսել է Չինաստանի ամենահայտնի տիրակալը՝ միավորիչ կայսր Ցին Շիհուանդին։ Նրա օրոք պարիսպն ավելի շուտ պաշտպանում էր չինական քաղաքակթությունը հետագա ընդարձակումից, մասնատումից ու քոչվոր բարբարոսների հետ միաձուլումից։Հետագայում պարսպի շինարարությունը շարւնակեցին, բայց այժմ արդեն քոչվորներից պաշտպանվելու համար. ընդհանուր երկարությունն այն ժամանակ 6350 կմ էր։

ՊԵՏՐԱՅԻ ՏԱՃԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐԸ (Հորդանան)

Պալատները, տաճարները, դամբարանները, անտիկ թատրոնն ու մյուս բոլոր կառույցները ստեղծվել են հարյուրամյակների ընթացքում. սկզբում Էդոմիների կողմից (մ.թ.ա. 18-2-րդ դդ.), այնուհետ՝ նաբաթեների (մ.թ.ա. 2-րդ դարից մինչեւ մ.թ. 106 թ.), իսկ հետո հռոմեացիների (մ.թ. 106-395թթ.)։ Ճարտարապետական հրաշքի արտաքին տեսքի վերջին գծերն ավելացրին բյուզանդցիներն ու արաբներ։

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՁԱՆԸ ՌԻՈՅՈՒՄ (Բրազիլիա)

Ներկայումս Ամենափրկիչ Քրիստոսի արձանը Կորկովադո լեռան վրա (ծովի մակերեւույթից 710 մ բարձրության) շնորհավորանքներ է ընդունում՝ որպես նոր հրաշալիքներից ամենաերիտասարդը. նա 100 տարեկան էլ չկա։ Արձանի բացման արարողությունը տեղի ունեցավ 1931 թվականին։

ԻՆԿԵՐԻ ՄԱՉՈՒ ՊԻԿՉՈՒ ՔԱՂԱՔԸ (Պերու)

Մաչու Պիկչուն՝ մոտ 1440 թվականին լեռնագագաթի լանջին կառուցել է Պաչակուտեկ տիրակալը։ Անհայտ պատճառներով բոլոր բնակիչները լքել են այն դեռ մեկ հարյուրամյակ էլ չանցած՝ 1532 թվականին, թեեւ իսպանացի կոնկիստադորներն այդպես էլ չկարողացան հասնել այնտեղ։

Թե ինչպես եւ ինչու են ինկերը ստեղծել Անդերի այդ հրաշքը, գիտնականները վիճում են առ այսօր, իսկ մարդկության համար այն վերստին հայտնաբերեց ամերիկացի Հիրամ Բինգեմը։

ՄԱՅԱՆԵՐԻ ԲՈՒՐԳԸ ՉԻՉԵՆ ԻՑԱ ՔԱՂԱՔՈՒՄ (Մեքսիկա)

Յուկատան թերակղզում գտնվող Չիչեն Իցա քաղաքը, որ մայաների քաղաքակրթության երբեմնի քաղաքական ու մշակութային կենտրոնն էր, կառուցել է բնավ ոչ այդ քաղաքակրթությունը. մայաները զավթեցին այն 10-րդ դարում։ Չիչեն Իցայի ամենահայտնի կառույցը Կուկուլկանի իննաստիճան բուրգն է՝ 24 մետր բարձրությամբ։ Չիչեն Իցայում պահպանվել են նաեւ այլ կառույցներ. , ՝ քառաստիճան ցածր բուրգի վրա, աստղադիտարանը։ Եւ, իհարկե, 50 մետր խորությամբ սրբազան ջրհորը, որը ծառայում էր մայաներին զոհաբերությունների համար, այդ թվում’ նաեւ մարդկային։

ԿՈԼԻԶԵՈՒՄ (Իտալիա)

Հին հռոմեական ամենամեծ ամֆիթատրոնի շինարարությունը սկսել է Վեսպասիանոս կայսրը՝ Հրեաստանում հաղթանակներից հետո, իսկ ավարտել նրա որդին՝ Տիտոս կայսրը, մ.թ. 80 թվականին։ Ֆլաբիոսի ամֆիթատրոնը, ինչպես ի սկզբանե կոչվում էր Կոլիզեումը, նույնիսկ այսօրվա չափանիշներով ահռելի կառույց է, իսկ իր ժամանակների համար պարզապես աներեւակայելի վիթխարի էր. նրա տարողունակությունը ավելին է, քան իտալական ժամանակակից ցանկացած մարզադաշտինը. 87.000 հանդիսատես։

ԹԱՋ ՄԱՀԱԼ (Հնդկաստան)

Թաջ Մահալ պալատ-դամբարանը կառուցվել է 17-րդ դարակեսին՝ Մեծ Մողոլների կայսր Շահ Ջահանի հրամանով։ Տիրակալը կառուցեց այն իր սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի համար։

Սերն այնքան մեծ էր, որ կայսրը շինարարության գործում ներգրավեց կայսրության լավագույն ուժերին։ Ստացվեց 74 մետր բարձրությամբ հնգագմբեթ ձյունաճերմակ կառույց, անկյունային 4 մինարեթներով։ Ըստ որում՝ մինարեթները կառուցված են թեքությամբ, ուստի ընկնելու դեպքում չեն դիպչի դամբարանին։ Թաջ Մահալի համալիրը լրացնում է շատրվաններով ու ջրավազանով այգին, իսկ դարպասին փորագրված է Ղուրանից մի մեջբերում.։

 

 

 

Հետաքրքիր փաստեր հայաստանի մասին

Հայրենական Պատերազմում տարած հաղթանակի մասին կպատմեմ ձեզ հերթական հետաքրքիր փաստը:
Այս  ճակատամարտին անմիջականորեն մասնակցել է շուրջ 30,000 հայ, որոնցից 10,000 ընկել են մարտի դաշտում, իսկ կեսից ավելին պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով: Ստալինգրադում իր անունը փառքով է պսակել հայկական ազգային 6 դիվիզիաներից մեկը, որը ի պատիվ իր հերոսությունների (ոչնչացրել են շուտ 8000 հիտլերականի, 340 տանկ, գերել են գրեթե 6000 գերմանացու՝ այդ թվում երկու գեներալների ու գրավել 193 ինքնաթիռ ու 91 տանկ) վերակազմավորվեց և շարունակեց իր մարտական ուղին, որպես 51—րդ գվարդիական դիվիզիա:

Պետական կարգը, բանակը (Վանի թագավորություն)։

Պետության գլուխ կանգնած թագավորի իշխանությունն անսահմանափակ էր ու ժառանգական։ Վարչական առումով պետությունը բաժանվում էր խոշոր մարզերի, որոնք կառավարվում էին արքունի կառավարիչների կողմից։

Ելնելով քաղաքական ինչ-ինչ շարժառիթներից՝ որոշ դեպքերում նվաճված երկրներում իշխանությունը թողնվում էր նախկին թագավորներին կամ ցեղապետերին, որոնք պարտավորվում էին հարկ վճարել և իրենց զորաջոկատներով մասնակցել թագավորի արշավանքներին։

 Թագավորության Հատուկ ձիաբուծարանները բանակն ապահովում էին մարտական նժույգներով։ Բանակը բաժանվում էր 3000-անոց գնդերի, որոնք էլ իրենց հերթին կազմված էին 50-ական զինվորից բաղկացած վաշտերից։ Վանյան մարտիկների հոյակապ պատկերներ են պահպանվել պեղումների ժամանակ հայտնաբերված բրոնզե սաղավարտների վրա։
Ազատ արտադրողներից հետո հասարակական ամենամեծ խավը ստրուկներն էին, որոնց հայթայթման հիմնական աղբյուրը հաղթական պատերազմներն էին։ Այսուհանդերձ, պետության հիմնական արտադրող ուժը երկրագործ ու անասնապահ ազատ բնակչությունն էր և արհեստավորությունը, որոնցից էլ հիմնականում համալրվում էր Վանի թագավորության բանակը։

 

 

 

Հայկական բանակ

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է

1991 թ.` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության Պետական Կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից` ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:
1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:
Հայկական Բանակի ձևավորման և զարգացման մասին խոսելով` կարելի է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջին փուլում (1989 թ. փետրվարից` 1992 թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կամավորների ջոկատները ապահովում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի  անվտանգությունը:
Երկրորդ փուլը (1992 թ. հունիսից` 1994 թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային Բանակի ձևավորման հետ:
Երրորդ փուլը (1994 թ. հունիսից մինչև մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում»: Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերով` խաղաղ պայմաններում հիմնական ուշադրությունը սևեռվում է զորքերի տեսակների զարգացմանը, բանակի և հասարակության միջև կապի ամրապնդմանը և զինծառայողների կյանքի պայմանների բարելավմանը:
2007 թ. հունվարին Հայաստանի Բանակը նշել է հիմնադրման 15 ամյակը: Փորձագետները կարծում են, որ Հայաստանի Բանակը իրավապես կարելի է համարել ամենամարտունակը տարածաշրջանում:

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն Հայաստանում

Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին Քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն:     Այդ գոր­ծում բացառիկ դեր են խա­ղա­ցել Տր­դատ Գ թա­գա­վո­րը /287-330/ եւ Հա­յոց առա­ջին հայ­րա­պետ Սբ. Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը /301-325/:

Հայ պատ­մա­գ­րու­թյան հա­մա­ձայն, երբ 287 թվա­կա­նին Տր­դա­տը հռո­մեա­կան զոր­քի օգ­նու­թյամբ վե­րա­դառ­նում է Հա­յաս­տան վե­րա­գ­րա­վե­լու իր հոր գա­հը, ճա­նա­պար­հին զո­հեր է մա­տու­ցում Անա­հիտ հեթանոսական աս­տ­վա­ծու­հու մե­հյա­նին: Իր զի­նա­կից­նե­րից Գրի­գո­րը քրիս­տո­նյա լի­նե­լով հրա­ժար­վում է զոհ մա­տու­ցել: Այդ ժա­մա­նակ Տր­դա­տին հայ­տ­նի է դառ­նում նա­և, որ նա իր հոր` Խոս­րով Բ-ին սպա­նող Անակ իշ­խա­նի որ­դին է: Տր­դա­տը հրա­մա­յում է նրան գցել Ար­տա­շա­տի ստո­ր­եր­կ­րյա բան­տը, որ սահ­ման­ված էր մա­հա­պարտ­նե­րի հա­մար: Նույն թվա­կա­նին Տր­դա­տը եր­կու հրո­վար­տակ է ար­ձա­կում: Առա­ջի­ն հրովարտակով հրա­մա­յում է Հա­յաս­տա­նի մեջ գտ­ն­վող քրիս­տո­նյա­նե­րին կապած ար­քու­նիք բե­րել եւ նրանց ու­նեց­ված­քը բռ­նա­գ­րա­վել, իսկ եր­կ­րոր­դով մա­հա­պա­տիժ է սահ­մա­նում քրիս­տո­նյա­նե­րին թաք­ց­նող­նե­րի հա­մար:

Գառնի Տաճար, Հայաստան

Image result for Գառնի տաճար հետաքրքիր տեղեկություններRelated image

Գառնի հեթանոսական տաճարը  կառուցվել է մ.թ.ա. II դարում և ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին, իսկ 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Մ.թ.ա. I դարում տաճարն ավերվել է հռոմեական զորքերի արշարավանքի ժամանակ իսկ 70-ական թվականներին այն վերականգնել է Տրդատ I թագավորը (իր թողած հունարեն արձանագրությունում այն անվանվում է «անառիկ ամրոց»)։ Քրիստոնեության ընդունումից հետո տաճարը եղել է Տրդատ III թագավորի քրոջ`Խոսրովդուխտի հովանոցը, ինչի համար Գառնին անվանել են «Տրդատի հովանոց»: 1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած ծանր երկրաշարժի ժամանակ Գառնին ամբողջովին կործանվում է, սակայն հետագայում Գառնին վերակազմվում է (1930-ական թվականներին պրոֆ.Բունիաթյանի կողմից)։

2011 թվականի մայիսի 24-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը պարգևատրվել է ՅՈՒՆԵՍԿՕ –ի 2011 թ. Մելինա Մերկուրի մշակութային լանդշաֆտի պահպանման և կառավարման բնագավառում միջազգային (ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան) հեղինակավոր մրցանակով:

Արտաշատի պայմանագիրը

Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված: Ըստ պայմանագրի՝
Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից: Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը:
Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն: Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո:
Հայաստանը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին: Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից:

Հռոմեական հանրապետության արևելյան քաղաքականությունը, Լուկուլլոսի արշավանքը Հայաստան

Ք.ա. I դ. սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տիրույթներ նվաճեց: Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ: Տիգրան Բ-Ն իր նվաճումներով Հռոմի առջև փակում էր դեպի Արևելք տանող բոլոր ճանապարհները: Լրջորեն անհանգստացած դրանից՝ Հռոմն սկսում է նախապատրաստվել պատերազմի ընդդեմ Հայոց տերության: Ռազմաքաղաքական իրադրությունը նպաստավոր էր. Ք.ա. 71 թ. հռոմեական զորավար Լուկուլլոսը գլխովին ջախջախել էր Տիգրան Բ-ի դաշնակից Միհրդատ Եվպատորին: Վերջինս մազապուրծ փախել էր Հայաստան և քաղաքական ապաստան ստացել: Լուկուլլոսը հատուկ դեսպան ուղարկեց Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն: Հայոց արքան, բնականաբար, մերժեց հռոմեացիների պահանջը, ասելով՝ «Ես Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա … հակահարված կտա նրանց»: Անշուշտ, միամիտ կլինի կարծել, որ եթե Տիգրանը հանձներ Միհրդատին, ապա կարելի էր խուսափել պատերազմից:

Ք.ա. 69 թ. գարնանը հռոմեական բանակները՝ անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Հայաստան: Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը: Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ 69-67 թթ. և 66 թ.: Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով:

Արածանիի ճակատամարտը և հռոմեական բանակների պարտությունը

Տիգրանակերտի ճակատամարտն ու մայրաքաղաքի անկումը չկոտրեցին հայոց թագավորի կորովը: Տիգրան Բ-ն իր մեջ ուժ գտավ պայքարը շարունակելու: Նա չէր պատրաստվում ընկրկել հռոմեական բիրտ ուժի դիմաց: Լուկուլլոսը՝ ռազմական գործողությունները համարելով ավարտված, բանակը տարավ ձմեռելու Կորդուքի տաք շրջաններ: Օգտվելով դրանից՝ Տիգրան Մեծն անմիջապես օգտագործեց դադարը և սկսեց եռանդուն նախապատրաստվել ապագա ռազմական գործողություններին: Ձմեռվա ամիսներին նա վերակառուցեց բանակը, որի հարվածային գլխավոր ուժը դարձավ հեծելազորը: Հայաստանի տնտեսական կարողություններն ու մարդկային ռեսուրսները հնարավոր դարձրեցին ընդամենը կես տարվա ընթացքում միանգամայն նոր բանակի ստեղծումը, որն իր մարտարվեստով չէր զիջում հռոմեացիներին:

Տիգրան Կրտսերի խռովությունը

Հայաստանի համար այս ճակատագրական պահին երկրում սկսվեցին ներքին երկպառակություններ: Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրանը, որին պատմիչներն անվանում են Տիգրան Կրտսեր: Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ: Տիգրան Մեծը ճնշեց ընդդիմադիր հայ ավագանու շահերը ներկայացնող Տիգրան Կրտսերի խռովությունը, որն իրեն հռչակել էր հայոց թագավոր: Խռովությանն անմասն չէին նրա մայրը՝ Կլեոպատրան, և պապը՝ Միհրդատ Եվպատորը: Վերջինս հույս ուներ թոռան գահակալությամբ Հայաստանը ծառայեցնել Պոնտոսի քաղաքական շահերին: Ստեղծված իրավիճակում Տիգրան Մեծն ստիպված եղավ զորքը դուրս բերել Կապադովկիայից և վերադառնալ Հայաստան: Հորից պարտված Տիգրան Կրտսերը փախավ Պարթևստան: Պարթևական թագավոր Հրահատ Գ-ն անմիջապես օգտագործեց պահը և որոշեց օգնել ապստամբ արքայազնին՝ նրան կնության տալով դստերը: Տիգրան Կրտսերը պարթևական բանակով ներխուժեց Հայաստան և պաշարեց Արտաշատը: Սակայն հայկական բանակը հակահարված տվեց պարթևներին, որոնք նահանջեցին իրենց երկիրը, իսկ Տիգրան Կրտսերը փախավ Պոնտոս: Կես ճանապարհին լուր ստանալով, որ պապը՝ Միհրդատ Եվպատորը, պարտություն է կրել Պոմպեոսից և փախել Բոսպորի թագավորություն, նա այս անգամ որոշեց դիմել Պոմպեոսի օգնությանը: Պոմպեոսն անմիջապես օգտագործեց բախտախնդիր արքայազնին՝ փորձելով ազդել Տիգրան Մեծի քաղաքականության վրա:

Պոմպեոսի արշավանքը Հայաստան

Ք.ա. 66 թ. ամռանը Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Հայաստան: Տիգրան Մեծի դիրքերը բավականին թուլացել էին՝ պարթևների թշնամական գործողությունների, որդու խռովության և հռոմեական բանակի Հայաստան ներխուժման պատճառով: Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Հայաստանին ձեռնտու զիջումների գնով հաշտվել նրա հետ և հենց Հռոմի օգնությամբ էլ պայքար մղել մյուս երկուսի դեմ: Հայաստանը կարող էր կորցնել իր անկախությունը, ուստի անհրաժեշտ էր գնալ զիջումների ոչ կենսական խնդիրներում, գլխավորը՝ անկախությունը, պահպանելու համար:

Реклама

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

%d такие блоггеры, как: