Ճամփորդություններ

Եռօրյա ճամփորդություն՝ Քաղսի- Թրասար

 

 

Ես ընկեր Մարալի հետ գնացել էի եռօրյա ճամփորդության դեպի Քաղսի-Թրասար:  Մենք մնացել էինք այնտեղի դպրոցում: Երբ մենք հասանք տեղավորվեցինք, հանգստացանք և գնացինք համատեղ դաս անելու, Քաղսի դպրոցի  սովորողների հետ և փորձի փոխանակում արեցինք: Հետո մենք մի քանի աղջիկով ուտելու բան պատրաստեցինք և միասին հաց կերանք: Մենք այցելեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցի և այդ ընդացքում ծանոթացանք  Քաղսիի դպրոցի սովորողներից միքանիսի հետ, ասեմ, որ նրանք շատ լավ երեխեք էին, հետո մնք եկանք ելի հաց կերանք և հետո  ակտիվ խաղեր խաղացինք, երգեցինք, պարեցինք և հետո քնեցինք:

 

Հաջորդ օրը վերկացանք, մարմնամարզություն արեցինք, Քաղսի դպրոցի երեխաների հետ միասնական ընդհանուր պարապմունք արեցինք, պարեցինք, երգեցինք:  Հետո նախաճաշեցինք, և գնացինք Թրասար, բարձունքի հաղթահարում. և մեզ ուղեկցում են Քաղսիի դպրոցի սովորողները: Մեք բարձրացանք սարը և այնտեղ մի տաղավար կար, մենք նստեցինք այնտեղ ձմերուկ կերանք, հետո բարցրացանք սարի գագաթին, այնտեղ գագաթին մի քարանձավ կար և այդտեղ օգտագործում եին ինչպես մատուռ: Հետո մենք մտանք դպրոցի երեխաներից մեկի տուն, այնտեղ բրդուճներ կերանք, վերադարձանք դպրոց կեսժամ ընդմիջում արեցինք հանգստեցանք և գնացին «Գետը համայնքում» նախագիծը իրագործելու. հետազոտեցինք, ճանաչողական քայլարշավ Հրազդան գետի երկայնքով, էկոլոգիական խնդիրներ արձանագրում, մաքրման կարևորության գնահատում, տեղի բնակիչների ներգրավում, փորձի փոխանակում: Ընկեր Տաթևը հետո մեզ միացավ և միասի գնացինք նրանց տուն: Ընկեր Տաթևի ծնողները լավ մեզ կերակրեցին, վերջում թխվածք կերանք և վերադարձանք դպրոց, խաղեր խաղացինք և հետո քնեցինք:

Երրորդ օրը վեր կացանք և մարմնամարզություն արեցինք, նախաճաշեցինք և հավաքվեցինք, վերադարձանք: Ճանապարհին մտանք Սուրբ Գևորգ եկեղեցի և ժամանեցինք երևան: Ես շատ լավ անցկացրեցի այս օրերը և կարող եմ համարձակ ասել, որ ընկեր Մարալի հետ ճամփորդության գնալը շատ հավես և հետաքրքիր է անցնում:

 

 

 

 

 

 

 

 

Реклама

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

%d такие блоггеры, как: