Կենսաբաություն

Տափակ որդեր

Նրանք բազմաբջիջ կենդանիներ են որոնց մարմինը տափակ են: Տափակ որդերը ապրում են քաղցրահամ ջրերում և ծովերում: Նրանցից շատերը պարազիտներ են և ապրում են կենդանիների և մարդկանց օրգանիզմներում: Մեզ հայտնի են և 7000-ից ավելի տեսակներ:

Տափակ որդեր՝ նրանց տիպը պարունակում է մոտավորապես 15000 տեսակ։ Տափակ որդերը համեմատած կլոր կամ օղակավոր որդերի հետ համարվում են ավելի ցածրակարգ կազմավորված օրգանիզմներ։

Առաջին եռաշերտ կենդանիներն են։ Երրորդ սաղմնային թերթիկը՝ մեզոդերմը ներկայացված է պարենքիմայով և առանձին մկանային հյուսվածքով։ Մարմինը տափակեցված է դորզովենտրալ ուղղությամբ և ձգված է երկարությամբ, խոռոչ չունի։

Սպիտակ պլանարիա

Լճակենրում և քաղցրահամ ջրերի քարերի տակ կարելի է հանդիպել սպիտակ պլանարիաների, որոնք ունեն 1-սմ երկարություն: Պլանարիաները ունեն սպիտակ մարմին, որի տակից թափանցում է մուք կերակուրով լցված աղիքը: Հանգիստ վիճակում նրա մարմինը ձգված է և տափակ, իսկ երբ նրան ինչ որ բան անհանգստացնում է նրա մարմինը կծկվում է և կարճանում: Պլանարիայի հետևի և արջևի մասերը տարբեր են՝ ետևի մասը սրված է, իսկ արջևինը լայնանում է և բաժանվում երկու ելունների: Արջևի մասում են նրա աչքերը: Պլանարիայի մարմինը պատված է թարթիչներով, այստեղից էլ այս դասի անվանում է՝ թարթիչաորների դաս:


Սնվելը

Պլանարիայի բերենը գտնվում է մարմնի մեջտեղում և տանում է դեպի երկար մկանոտ կլանը, որը կարող է դուրս գալ բերանից: Կլանից սկսվում են աղիքի երեք ճյուղ, որոնցից մեկը ձգված է դեպի առաջևի մաս, իսկ երկուսը կոկորդի երկու կողմերով թեքված են ետ: Ամեն ճղուղել իր հերթին ունի ճյուղաորություններ որոնք փակ են:

Նրանք սնվում են ջրային կենդանիներով: Նա հարձակվում է զոհի վրա ծածկելով նրան մարմնով հետո դուրս է հանում կլանը ներծծում է զոհին և մարսում է այն: Չմարսված մասնիկները դուրս է բերում բերանից:

Շնչառությունը 

Հատուկ շնչառական օրգաններ պլանարիան չունի: Ջրի մեջ գտնվող թթվածինը ներս է թափանցում նրա մարմնի ամբողջ մակերեսով: Նույն կերպ էլ մարմնից դուրս է գալիս ածխաթթու գազը:

Բազմացումը

Մարմնի առջևի մասում են գտնվում երկու օվալաձև ձվարանները և բազմաթիվ պղպջակներ՝ սերմնարաններ: Ձվարաններում զարգանում են ձվաբջիջները, իսկ սերմնարաններում սպերմազատոիդները: Պլանարիաները հերմոֆրոդիտ են և ունեն արական և իգական սեռական բջիջներ:

 

 

Լյարդի ծծան

Լյարդի ծծան, ծծող որդերի ներկայացուցիչ։ Մարմինը տերևանման է, 3-4 սմ երկարությամբ։ Մարմնի առջևում գտնվում է բերանը, որով վերցնում է սննդանյութերը, նույն բացվածքով հեռացվում են սննդի չմարսված մասերը։ Բերանի եզրերը հաստացած են և առջևում են բերանային ծծանը։ Փորի կողմում գտնվում է փորային ծծանը, որով կպչում է տիրոջ օրգանիզմին։

Լյարդի ծծանը ապրում է եղջերավոր անասունների և մարդկանց լյարդում ու լեղապարկում։ Նա քայքայում է լյարդի բջիջները։ Ունի կենսական 2 փուլ՝ սեռական և անսեռ։ Փոխում է տերերին։ Միջանկյալ տեր․թրթուրային փուլի զարգացում։ Հիմնական տեր․ մարդ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, սեռահասում վիճակ։

Картинки по запросу Տափակ որդեր

Քնախտ

Image result for քնախտ

Հանդիպող երկրներ

Հանդիպում է Կենտրոնական, Արևմտյան և Արևելյան Աֆրիկայի մի շարք շրջաններում։ Քնախտի փոխանցողը ցեցե ճանճն է։ Քնախտի տարատեսակը, որի հարուցիչը T․ rhodesiense-ն է, դիտվում է Աֆրիկայի արևելյան մասում։ Այդ տեսակով հիվանդանում են նաև որոշ կենդանիներ (անտիլոպներ, այծերև այլն), փոխանցողը glossina morsitans ճանճն է։ Վարակված ճանճի օրգանիզմում տրիպանոսոմները կարող են պահպանվել 2–3 ամիս։ Քնախտի գաղտնի շրջանը տևում է 2–3 շաբաթ։

Հիվանդության ընթացք

Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, արտահայտվում կրկնվող տենդով, անցողիկ այտուցներով։ Մաշկի վրա առաջանում է ցան, մեծանում են ավշային, հատկապես պարանոցային, հանգույցները։ Հիվանդության երկրորդ շրջանին խիստ բնորոշ են քնկոտությունը, հոգնածությունը, գլխացավը, խիստ հյուծվածությունը։ Այդ շրջանը կարող է տևել 4–8 ամիս։ Ծանր դեպքերում մահը վրա է հասնում կոմայի կամ զուգակցող այլ հիվանդությունների հետևանքով։

Կանխարգելում

Հիվանդների և տրիպանոսոմակիրների հայտնաբերում և բուժում, էնդեմիկ շրջաններում՝ բնակչությանը ցեցե ճանճի խայթոցից պաշտպանող միջոցներ։ Փոխանցողների ոչնչացում քլոր և ֆոսֆորօրգանական միջատասպան նյութերով։ Անհատական քիմիականխարգելում վարակման ենթակա անձանց 6 ամիսը մեկ անգամ միջմկանային ներարկվում է պենտամիդին՝ լոմիդին։

 

 

Պտերներ

 

 

Գյուղական տորտուլա
Օվալաձև գրիմիա
Մամուռները կամ մամռանմանները ցամաքային, հազվադեպ՝ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր են: Բաժանվում են 3 դասի՝ անթոցերոտայիններ, լյարդամամուռներ և տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ: Հայտնի է մամուռների 27.000, ՀՀ-ում՝ 430 տեսակ: Մոտ 100 տեսակը Կովկասում հազվադեպ են: Ամենատարածված տեսակներն են գյուղական տորտուլան, օվալաձև գրիմիան, արծաթափայլ թելամամուռը, ճմաձև թելամամուռը, բազմաձև մարշանցիան և այլն:
Արծաթափայլ 
թելամամուռ 

Մամուռները հանդիպում են բոլոր լեռնային գոտիներում և բուսական համակեցություններում: Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում:

Մամուռները խոտանման, հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց ասիմիլյացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակիորեն առանձնացված են: Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհներով: 
Մամուռները չորադիմացկուն բույսեր են: Մամռածածկույթը պաշտպանում է հողի մակերևույթը չորացումից և լվացումից, արագ ներծծում և համեմատաբար երկար է պահպանում խոնավությունը, նաև շատ անողնաշարավորների բնակավայր է: Որոշ թռչուններ (կաքավներ, մայրեհավեր, դռլոններ) մամուռներն օգտագործում են որպես կեր, ուրիշները՝ որպես հիմնական շինանյութ՝ բույն սարքելիս: Սֆագնային մամուռներն օժտված են հակամանրէային հատկություններով: Քարաքոսերի նման մամուռները նույնպես միջավայրի աղտոտման ցուցիչ են: Կազմում են տորֆի հիմնական զանգվածը: Օգտագործվում են գեղազարդիչ գորգեր ստեղծելու նպատակով:

Ջրիմուռններ

Ջրիմուռներ.
1. բշտիկավոր ֆուկուս, 2. շաքարային լամինարիա, 3. ուտելի ալարիա (գորշ ջրիմուռներ),
4. բլթակավոր պորֆիրա, 5. ծալքավոր անֆելցիա (կարմիր ջրիմուռներ),
6. աղցանի ուլվա, 7. էնտերոմորֆա (կանաչ ջրիմուռներ),
8. սովորական խարա (խարային ջրիմուռ) ,
9. հատիկավոր բոտրիդիում (դեղնականաչ ջրիմուռ) ,
10. մելոզիրա (դիատոմային ջրիմուռ)
Ջրիմուռները պատկանում են ստորակարգ, ինքնասուն ջրային բույսերի խմբին. պարունակում են քլորոֆիլ և այլ գունակներ՝ կարոտին (A -նախավիտամին), քսանտոֆիլներ, բիլիպրոտեիդներ և այլն: Լուսասինթեզի միջոցով սինթեզում են օրգանական նյութեր: Միաբջիջ գաղութային կամ բազմաբջիջ օրգանիզմներ են: 
Մարմինը՝ թալոմը, զուրկ է արմատից, ցողունից ու տերևներից: Երկարությունը տատանվում է մի քանի միկրոնից մինչև 60 մ (ծովային գորշ ջրիմուռ): 
Պարզագույն (կապտականաչ) ջրիմուռների բջիջները զուրկ են ձևավորված կորիզներից և քրոմատոֆորներից, որոշ տեսակներ բազմակորիզ են: Ջրիմուռների բջջաթաղանթը կազմված է թաղանթանյութից, պեկտինային նյութերից և այլն: Պաշարանյութերից են օսլան, գլիկոգենը, բազմաշաքարները, հազվադեպ՝ յուղերը: Ջրիմուռների որոշ տեսակներ շարժվում են, սողում, որի մեխանիզմը դեռևս վերջնականապես պարզված չէ: Մտրակներ ունեցող տեսակները նման են մտրակավորներին (նախակենդանիներ), սակայն դրանցից տարբերվում են քլորոֆիլի և քրոմատոֆորների առկայությամբ:
Բազմաբջիջ ջրիմուռները լինում են թելաձև, գնդաձև, թիթեղնաձև: Խոշոր հատակային ձևերն ունեն ամրացման օրգաններ՝ ռիզոիդներ (մեկ կամ մի քանի բջիջներից կազմված թելաձև գոյացություններ): 
Ջրիմուռները բազմանում են վեգետատիվ (մարմնի հատվածավորման), ակինետների, պալարիկների միջոցով, անսեռ (զոոսպորներով կամ անշարժ ապլանասպորներով) և սեռական ճանապարհներով:

Մեր  մոլորակի բույսերը և  կենդանիները

Մեր մոլորակի բույսերը

 

original.gif

Աշխարհի 10 ամենագեղեցիկ ծաղիկները

Ծաղիկները առաջացնում են երջանկության զգացողություն, հանում են լարվածությունը, քչացնում են ցավը և օգնում են հաղթահարել բարկությունը: Մենք որոշեցինք այստեղ հավաքել աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները, չնայած ցուցակը ամբողջական լինելուց բավականին հեռու է գտնվելու: Չէ՞ որ որքան մարդ, այնքան կարծիք, և ամեն ծաղիկ կգտնի իր գնահատողին և երկրպագուին: Մենք ցուցակում միտումնորեն չենք ներառել մեզ մոտ ամենաճանաչված ծաղիկները: Այդ իսկ պատճառով համայնացրեք ցուցակը մեկնաբանություններում: Իսկ մինչ այդ …

1. Սակուրա

Ամենասիրելի ծաղիկը՝ Ճապոնիայի պաշտոնական խորհրդանիշը: Սակուրայի փթթման տոնը Ճապոնիայում ամեն տարի անցկացվում է և մոտավորապես սկսվում է մարտի 27-ից: Այնուամենայնիվ, Ճշգրիտ օրը կախված է փթթման սկզբից և կարող է տարբերվել: Այդ օրերին ճապոնացիները նույնիսկ աշխատանքի չեն գնում, որպեսզի հնարավորություն ունենան հանգիստ և հաճույքով հիանալու այս փխրուն և նման ոչ մշտնջենական գեղեցկությամբ: Քանի որ ծաղիկը աճում է մի շաբաթվանից պակաս ժամանակահատվածում:

2. Կաննա

Похожее изображение

Այս ծաղիկը հանդիսանում է Կաննոնյան ընտանիքի միակ ներկայացուցիչը, հաշվվում է մոտ 50 տեսակ, որոնք տարբերվում են գունային գամմայի տարբերվող բազմազանությամբ: Հիմնականում այն աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում, սակայն Եվրոպայում ևս աստիճանաբար դառնում է սիրված այգու բույս:

3. Ստրելիցիա

Картинки по запросу Ստրելիցիա

Այս բույսը նաև անվանում են Դրախտային թռչնակ ծաղկի թերթիկների բնորոշ ձևի պատճառով, որոնք հիշեցնում են տրոպիկական թռչունների փետուրները: Բնական միջավայրը Հարավային Աֆրիկան է, մեզ մոտ հայտնի են որպես սենյակային բույսեր կամ էկզոտներ՝ կտրված վիճակում:

4. Գորտենզիա

Անվանումը ծաղիկը ստացել է Գորտենզիա արքայադստեր՝ Սրբազան Հռոմեական կայսրության արքայազն Կարլ-Գենրիխ Նասսաու-Զիգենի քրոջ պատվին: Խոշոր և շատ գեղեցիկ երփներանգության շնորհիվ գորտենզիան հանդիսանում է այգեպանների ամենասիրելի ծաղիկներից մեկը: Գոթություն ունի գորտենզիայի ընդամենը 600 տարատեսակ:

5. Կալլա

Похожее изображение

Մեկ այլ անվանումն է սպիտակաթևիկ: Մեզ մոտ այն հիմնականում հանդիպում է հարսանեկան ծաղկեփնջերում կամ ծաղկամաններւմ, սակայն նրա բնական միջավայրն է ջրամբարների ափերը և ճահճուտները: Ո՞վ կարող էր մտածել, որ անհասանելի ճահիճներում կարող է թաքնվել այսպիսի գեղեցկություն:

6. Ռուդբեկիա

Похожее изображение

Տարբեր երկրներում նրան տարբեր ձևերով են անվանում: Հայրենիքում՝ Հյուսիսային Ամերիկայում, սևաչյա Սյուզաննա, Գերմանիայիւմ՝ արևային գլխարկ, Ուկրաինայում՝ եզան աչք: Բայց իր պաշտոնական անվանումը ռուդբեկիան ստացել է Կարլ Լիննեյի կողմից՝ նրա ուսուցչի և ընկերոջ՝ շվեդ բուսաբաններ հոր և որդու՝ Ռուդբեկի պատվին:

 

8. ԳիացինտКартинки по запросу Գիացինտ

Գիացինտը անվանումը ստացել է ի հիշատակ հրաշագեղ հույն պատանու՝ Գիացինտի, ով Ապոլլոն աստծո  սիրելին էր: (Այո, սա սխալմումնք չէ, հին հույները միասեռ հարաբերությունների մեջ ոչմի արտասովոր բան չէին տեսնում:) Միաժամանակ տղայի հանդեպ զգացմունքներ ուներ նաև մեկ այլ աստված՝ քամու աստված Զեֆիրը: Քանի որ Գիացինտը նրան փոխադաձությամբ չպատասխանեց, Զեֆիրը կատաղեց և ուղարկեց դեպի նրա գլուխ սկավառակ, որը նետել էր Ապոլլոնը: Հենց սպանված Գիացինտի արյունից էլ ծաշկեց այս հիասքանչ ծաղիկը, Ապոլլոնի շնորհքն էր: Ահա այսպիսի տխուր հին հունական պատմվածք:

9. ԼանտանաПохожее изображение

Իրականում սա մչտադալար թուփ է, որը առանձնապես լայն տարածում ունի Կոլումբիայում և Վենեսուելլայում, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայի որոշ այլ երկրներում: Զարմանալի չէ, սակայն ոմանք կարծում են, որ սա պարզապես մոլախոտ է:

10. Դենդրոբիում

Похожее изображение

 

Իր անվան համար բույսը պարտական է հունական դենդրո և բիո՝ ծառ և կյանք բառերին, իսկ ընդհանրականորեն դենդրոբիումը թարգմանվում է որպես «ծառի վրա ապրող»: Դենդրոբիումի բոլոր տեսակները պատկանում են որխիդյան ենտանիքին և գտնվում են միջազգային՝ վայրի կենդանիների և բույսերի առևտրի արգելման մասին համագումարի պաշտպանության տակ:  Իսկ մեզ մոտ այն կարող ենք գտնել դեկորատիվ այգիներում և պարզապես ծաղկամանում:

 

Ամենա երկար ապրող ջրային կենդանին

Антарктическая губка (Scolymastra joubini), фото картинка беспозвоночные

Антарктическая губка (Scolymastra joubini), обитающая в холодных арктических водах растет очень медленно, но долго – около 0,2 мм в год! Живут эти губки на довольно приличной глубине, куда не проникает солнечный свет – 200 м. Эти губки достигают довольно больших размеров – до 1-2 метра в диаметре. Чтобы вырасти до таких размеров губке необходимо 5-15 тыс. лет! Долголетие этих губок объясняется тем, что они могут снижать процесс обмена веществ.

Անտարկտիկյան սպունգը (Scolymastra joubini),  անոթային ջրերում ապրող է, շատ դանդաղ է աճում, մոտավորապես 0,2 մմ, բայց երկար : Այս սպունգները ապրում են բավականին  խորության վրա, որտեղ արևի լույսը չի ներթափանցում `200 մ խորության վրա: Այս սպունգերը հասնում են բավականին մեծ չափերի` մինչև  1-2 մ տրամագծի:  Նման չափի  աճելու համար անհրաժեշտ է 5-15 հազար տարի: Այս սպունգի երկարատևությունը բացատրվում է այն փաստով, որ նրանք կարող են նվազեցնել նյութափոխանակության գործընթացը:

Սնկեր

Սնկերը ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն են: Զուգակցում են ինչպես բույսերի՝ անշարժություն, գագաթնային աճ, բջջապատի առկայություն, այնպես էլ կենդանիների՝ տարասուն նյութափոխանակություն,  խիտինի առկայություն, միզանյութի առաջացում և այլ հատկանիշներ:
Տարբերում են սնկերի 3 բաժին՝ իսկական սնկեր, օոմիցետներ և լորձնասնկեր, իսկական սնկերի 5 դաս՝ խիտրիդիոմիցետներ, էնտոմիցետներ, ասկոմիցետներ, բազիդիոմիցետներ և անկատար սնկեր:
Հայտնի է սնկերի ավելի քան 100 հզ. տեսակ` տարածված առավելապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ՀՀ-ում` մոտ 4200 տեսակ: Ըստ վեգետատիվ մարմնի կառուցվածքի՝ տարբերում են ստորակարգ (մերկ պլազմային զանգվածի` ռիզոմիցելիումի ոչ բջջային կառուցվածք ունեցող սնկամարմնի ձևով) և բարձրակարգ (բջջային միցելիում) սնկեր:
Տարբերում են վայրի սնկերի 3 խումբ՝ խողովակավոր (սպիտակ սունկ, կեչասունկ, կաղամախասունկ, յուղասունկ, մամռասունկ), թիթեղավոր (շեկլիկ, աղվեսասունկ, խոնավասունկ, կոճղասունկ, շամպինյոն, ալիքասունկ, կաթնասունկ, ցլասունկ), պարկավոր (մորխ, ոլորքագլուխ, գետնասունկ):

Ամենաթունավոր սնկերը

Ամենաթունավոր սնկերը (լուսանկարներ)

Շատերի համար սնկերն իրենց սննդակարգի անբաժանելի մասն են կազմում: Դրանք ինչքան էլ օգտակար են, սակայն կան սնկերի տեսակներ, որոնք նույնիսկ մահացու վտանգավոր է: Ահա դրանցից մի քանիսը:

Մահաբեր «կանոցիբե»

Այս սունկն ունի կոնաձև գլխարկ: Այս տեսակի սունկն աճում է ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում: Բացի նրանից, որ սնկի մեջ կան վտանգավոր միկոտոքսիններ, այն վտանգավոր է նաև նրանով, որ հեշտ է շփոթել նմանատիպ ուտելի սնկերի հետ:

 

Դժգույն ճանճասպան

Սա մեծ գեղեցիկ սունկ է, որը լայն տարածված է Եվրոպայում և Ասիայում: Այն հաճախ շփոթում են սպիտակ սնկի հետ: Հատկապես թունավոր է սնկի գլուխը: Դժգույն ճանճասպանը վտանգավոր է նաև նրանով, որ աճում է ուտելի սնկերի կողքին, և կարող է իր թույնը տարածել:

 

«Գալերինա»

Առաջին հայացքից գեղեցիկ և անվնաս այս սունկը իրականում թունավոր է ու մահացու վտանգավոր: Այն պարունակում է ա-ամանիտին թույներ, որի «շնորհիվ» արագ ոչնչացնում է լյարդի, երիկամների և կենտրոնական նյարդային համակարգի բջիջները:

 

Մորկեղասունկ

Մահացու վտանգավոր մորկեղասունկը հաճախ անվանում են շուրթերի սունկ: Նրա գլխարկը հիշեցնում է գլխուղեղի: Նա շատ նման է ուտելի մորկեղասունկին: Դա իր հերթին ունենում է վատ հետևանքեր` փսխում, գլխապտույտ, փորլուծություն, նույնիսկ մահ:

 

Գարշահոտ ճանճասպան

Սպիտակ օվալաձև սունկը աշխարհում ամենատարածված թունավոր սնկերից է: Այն պարունակում է ամատոքսիններ, որոնք հանգեցնում են մահվան:

 

 

Բակտերիաներ

Բակտերիաները կազմում են նախակորիզավորների (պրոկարիոտ) թագավորությունը:

Նյութի հեղինակ` Անուշ Մարգարյան:

Նրանք երկրագնդի հնագույն «բնակիչներն» են. ծագել են մոտ 3 մլրդ տարի առաջ: Բակտերիաներին (հունարեն բակտերիա – ձողիկ) անվանում են նաև մանրէներ: Տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, մարդկանց, կենդանիների և բույսերի օրգանիզմներում: Դրանց մեծամասնությունը միակորիզ, մանրագույն, պարզ կառուցվածքով, անզեն աչքով անտեսանելի օրգանիզմներ են:

Փորձ

 

Բջիջ

Բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը բջիջն է: Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։

Հյուսվածք

Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Реклама

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

%d такие блоггеры, как: